29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

“Էլեկտրոն”-ը փորձաքննություն չի անցել. Հայացք

image_6586

“Հայացք” օրաթերթը պարզել է, որ չնայած արտադրական վտանգավոր օբյեկտ լինելուն` “Էլեկտրոն” գործարանը ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում գրանցված չէ եւ որեւէ տեղ փորձաքննություն չի անցել (որն օրենսդրության պահանջների խախտում է): Այսպիսի դեպքերում նման ողբերգությունները, բնականաբար, ավելի հավանական են դառնում:

Թերթը ընդգծում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ վերջերս երկարացվեց “Էլեկտրոն” գործարանին զենքի արտադրության համար տրված լիցենզիայի ժամկետը: “Փաստորեն լիցենզիա է տրվել, հետո էլ դրա ժամկետը երկարացվել է` առանց պարզելու, թե տվյալ ձեռնարկությունը վերոնշյալ կենտրոնում գրանցվա՞ծ է արդյոք, համապատասխան որեւէ կազմակերպության կողմից փորձաքննության ենթարկվե՞լ է:

Թե ինչի հետեւանք է եղել պայթյունը` անփութության, տեխնիկական անսարքության, դիվերսիայի կամ մեկ այլ բանի, կպարզի քննությունը, սակայն տեղի ունեցած ողբերգությունը, նախեւառաջ, նշանակում է, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղում իրենց պարտականությունները թերի են կատարել կամ չեն կատարել:

Երբ երկրում գրեթե ամենուր բացակայում է կարգուկանոնը, իրական մեղավորները հաճախ մնում են ստվերում, անպատժելիության զգացում է, հրդեհները եւ պայթյունները` փուչիկներից սկսած մինչեւ ավտոմեքենաների գազի բալոններ եւ ավտոգազալցակայաններ, մինչեւ “Արմենիան մոլիբդեն փրոդաքշն”, “Նաիրիտ գործարան” ընկերություններ, դառնում են օրինաչափ: Այնպես որ, առանձնապես չենք զարմանա, եթե առաջիկայում էլ պայթյունները շարունակվեն մեր երկրում, քանի որ վերոնշյալի առումով առայժմ լավատեսության հիմք չկա”,-եզրափակում է “Հայացք”-ը:

 

Հիշեցնենք, որ երեկ պայթյուն եւ հրդեհ է բռնկվել “Էլեկտրոն” գործարանում, ինչի հետեւանքով 2 մարդ մահացել է:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ