25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ճիշտ ժամանակն է` Հայոց ցեղասպանությանը թարմ հայացքով նայել. “National Post”

Կանադական “National Post” թերթը մի հոդված է ներկայացրել` “Ճիշտ ժամանակն է` Հայոց ցեղասպանությանը թարմ հայացքով նայել” վերնագրով եւ Արմին Վեգների հեղինակած լուսնկարով, որը պատկերում է հայ գաղթականներին Սիրիայի անապատներում:

Հոդվածն սկսում է հիշեցումով այն մասին, որ թուրքական դատարանը քրեական մեղադրանք է հաստատել այն 4 իսրայելցի ռազմական հրամանատարների դեմ, ովքեր 2010-ին Գազա մուտք գործել փորձած 9 թուրք ակտիվիստների մահվան հարցում մեղավորություն ունեն: Մեղադրանքը 8-18 հազար  տարվա ազատազրկում է պահանջում, որը հոդվածագիրը բնորոշում է “չափազանց երկար ազատազրկում” արտահայտությամբ` նկատելով, որ նախորդ տարի ՄԱԿ-ի կողմից հրապարակած զեկույցը հաստատել է Գազայի շրջափակման օրինական լինելը, չնայած որ Իսրայելն իսկապես անհրաժեշտից ավելի մեծ ուժ է կիրառել:

Հոդվածագիրը հարց է ուղղում` “ի՞նչ կանեին թուրքերը, եթե իսրայելցի զինվորներն իսկապես հրեշավոր բան անեին, ինչը  կարող էր համամետվել նրա հետ, ինչ թուրքերն արեցին հայերի հետ Առաջին համաշխարհայինի տարիներին”: “Որքա՞ն ազատազրկում կտային միլիոնից ավել անմեղ մարդկանց սպանողներին”,-նշվում է հոդվածում:

Այնուհետեւ նշվում է թուրք գիտնական  Թաներ Աքչամի` “Մարդկության դեմ երիտթուրքերի հանցագործությունը. Հայոց ցեղասպանությունը եւ էթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում” աշխատության մասին, որի 8 գլխից 5-ը նվիրված է Հայոց ցեղասպանությանը: Աքչամը միակ թուրքական ծագումով գիտնականն է, ով հրապարակավ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Նրա աշխատությունն արգելված է Թուրքիայում:

Հոդվածագիրը հիշատակում է  նաեւ 5 տարի առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած արտահայտությունը, երբ նա թուրք պետական պաշտոնյաներին խնդրեց Հայոց ցեղասպանության մասին խոսելիս օգտագործել “1915-ի դեպքեր” արտահայտությունը, ինչը նույնն է, եթե “Հոլոքոստի վերաբերյալ ասվի 1940-ականների սկզբին կատարված դեպքեր”:

Հոդվածագիրն ավարտում է հետեւյալ խոսքերով. “Եթե Թուրքիան փորձում է Իսրայելին դասեր տալ նման հարցերի վերաբերյալ, ապա կարող է սկսել իր կողմից իրագործած ոճիրների անկեղծ խոստովանությամբ, որոնք կատարել է հայերի եւ այլ փոքրամասնությունների նկատմամբ”:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ