25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախագահական ընտրություններից մինչեւ Ղարաբաղ. ԱՄՆ պետքարտուղարի այցի օրակարգը.

ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի կայանալիք այցը Հարավային Կովկաս եւ Թուրքիա ավելի շատ խորհրդանշական է: Այս մասին “Новости Армении”-ին է հայտնել Գիտությունների Ազգային  ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը: Նրա խոսքով` հատուկ նշանակություն պետք չէ տալ այդ այցին:

Նրա կարծիքով` այն փաստը, որ նախագահական մեկ ժամկետի ընթացքում պետքարտուղարը 2 անգամ է այցելում Հարավային Կովկաս, խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում մեր տարածաշրջանին:

Վրացի դիվանագետ Ռամազ Սկվարելիձեն կարծում է, որ Քլինթոնի այցը կապված է Հայաստանում եւ Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Ռուս վելուծաբանները պետքարտուղարի այցի հիմնական թեմա են համարում իրանյան խնդիրը, ինչպես նաեւ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերելը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, վելուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը նշում է, որ այն հավանաբար կշոշափվի, բայց հիմնական օրակարգում չի լինի, քանի որ դրա համար առանձին քննարում է պետք:

Ի տարբերություն ռուսների` ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ղարաբաղյան խնդիրը կլինի պետքարտուղարի քննարկման գլխավոր թեմաներից մեկը: Ադրբեջանում ԱՄՆ-ի հարցերով հավատարմատար Ադամ Ստերլինգը նշում է, որ կքննարկվեն նաեւ տարբեր ոլորտներում Հարավային Կովկասի երկրների համագործակցությունը:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ