19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուբեն Հայրապետյանը դեռ կհանդիպի Նիկոլին խորհրդարանում

Այսօր ԿԸՀ-ում պատգամավորական մանդատների հանձնման հանդիսավոր միջոցառումից հետո թիվ մեկ ընտրատարածքից մեծամասնական ընտրատակարգով ընտրված Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է  լրագրողների այն հարցին, թե ինչպես է վերաբերում Նիկոլ Փաշինյանի իրեն հասցեագրված եզրույթներին:

Հիշեցնենք, որ ՀԱԿ անդամ, ‘Հայկական ժամանակ’ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ մասնավորապես ասել էր.’’ Նեմեց Ռուբոն հերթական անգամ ինձ հիշեցրեց կրիմինալ այն պոռճերին, որոնց իրենց տեղը ցույց տալու եւ տեղը դնելու բավական հարուստ փորձ եմ ձեռքբերել ‘Կոշ’ քրեակատարողական հիմնարկում: Հասարակական-քաղաքական սույն անչափահասին խորհուրդ եմ տալիս ինչ-որ բան բըլթըցնելուց առաջ հիշել ապրլի 16-ի դեպքերը:

Այդ օրվա հայտնի իրադարձություններից հետո տարբեր միջավայրերում տեղի ունեցող քննարկումներում հաճախ է օգտագործվում ‘Ֆրաու Ռուբո’ եզրույթը:

Ռուբեն Հայրապետյանը այսպես պատասխանեց.’’Նախ ես այդ մարդուն ոչ կարդում եմ, ոչ լսում եւ հետո ԱԺ-ում իմ եւ Նիկոլ Փաշինյանի  առաջին հանդիպումից հետո դուք կիմանաք իմ կարծիքը այդ ամենի վերաբերյալ, վստահեցնում եմ ձեզ’’:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ