24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կոալիցիոն համաձայնագիրը

Մայիսի 31-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ կնքվեց կոալիցիոն հուշագիր: Հուշագրում մասնավորապես ասվում է.

՛՛Հիմք ընդունելով 2012 թվականի  մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կարեւորելով 2008 թվականի մարտի 21-ին ստորագրված քաղաքական կոալիցիայի համաձայնագրի ոգուն համապատասխան քաղաքական համագործակցության շարունակականությունը, նպատակաուղղելով ջանքերը երկրում կուտակված խնդիրները նախաձեռնողական եւ նորարարական մոտեցումները լուծելու ուղղությամբ, երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության հաստատուն եւ առաջընթաց զարգացումը, ներհասարակական սոցիալական գործընկերության եւ համերաշխության ամրապնդումը 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ Ազգային ժողովում ներկայացված ներքոստորագրյալ կուսակցությունները (այսուհետ`քաղաքական կոալիցիայի կողմեր) կազմավորում են քաղաքական կոալիցիա, որը ստանձնում է ՀՀ քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման պատասխանատվությունը:

Քաղաքական կոալցիայի կողմերը պարտավորվում են գործել ստորագրված համաձայնագրի շրջանակներում` իրականացնելով միասնական քաղաքականություն միմյանց հետ սերտ համագործակցությամբ` նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները երկրում եւ արդյունավետ իրականացնել իրենց նախընտրական ծրագրերի համադրությամբ կազմված կառավարության գործունեության միասնական ծրագիրը:

Կոալիցիոն գործընկերները լիահույս են, որ համագործակցության սկզբունքներին համահունչ գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստանի Հանրապետության առեջւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու, ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու, հասարակության սպասումներն արադարացնելու  գործին:

Քաղաքական կոալիցիան վերահաստատում է առաջիկա նախագահական ընտրություններում` ի դեմս Նախագահ Սերժ Սարգսյանի, միասնական թեկնածուով հանդես գալու որոշումը, դրանով իսկ իր քաղաքական կամքն ու վճռականությունն արտահայտում քաղաքական պատասխանատվություն ստանձնելու երկրի հետագա կայուն զարգացման, առաջընթացի եւ անվտանգության ապահովման, միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հեղինակության ամրապնդման գործում՛՛:

Սույն համաձայնագիրը գործում է ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ