24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սիրիացի ապստամբներն ալ-Ասադին վերջնագիր են ներկայացրել

Սիրիացի ապստամբները նախագահ Բաշար ալ-Ասադին 48 ժամ են տվել ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագիրն իրականացնելու համար, հաղորդում է “Reuters”-ը:

Իրենց պահանջները չկատարելու դեպքում ապստամբներն իրենց ազատ են հայտարարում բոլոր պարտականություններից: Ապստամբները հայտարարել են, որ մտադիր են պաշտպանել խաղաղ բնակիչներին եւ այն բնակավայրերը, որտեղ նրանք ապրում են:

Անանի նախագիծը, որին սիրիական իշխանությունները պաշտոնապես համաձայնել են, նախատեսում է կրակի դադարեցում երկու կողմից էլ, ինչպես նաեւ թույլ տալ հումանիտար կազմակերպությունների մուտքը Սիրիա:

Չնայած պաշտոնապես հայտարարված հրադադարին, կողմերից ոչ մեկը չի պահպանում այն: Սիրիական իշխանությունները եւ ապստամբները մեղադրում են միմյանց խաղաղ բնակչության վրա հարձակման  համար: Ապստամբները մասնավորապես մեղադրում են իշխանություններին Հուլա քաղաքում տեղի ունեցած զանգվածային սպանությունների մեջ, իսկ պաշտոնական Դամասկոսը հայտարարում է, թե դա “ահաբեկիչների” ձեռքի գործն է:

Չնայած որ Անանի նախագծի մեջ է մտնում նաեւ այն կետը, ըստ որի Սիրիայի ներքին գործերին արտաքին միջամտություն չի լինելու, ԱՄՆ-ն արդեն Սիրիայում նոր գործղություն անցկացնելու ծրագիր է մշակում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւս չի հերքում Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու հավանականությունը` ՄԱԿ-ի ԱԽ-ի աջակցության դեպքում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ