29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մեզ ընտրել են, որովհետեւ հավատացել են. ՀՀ նախագահը հաջողություն մաղթեց ԱԺ աշխատանքներին

image_6533

ԱԺ հինգերորդ գումարման առաջին նստաշրջանը րոպեներ առաջ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո  հայտարարվեց բացված: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, մինչ ԱԺ նախագահի ընտրությունը, նիստը վարում է տարիքով ամենաավագ պատգամավորը` Մկրտիչ Մինասյանը: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթ ունեցան  Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Սերժ Սարգսյանը նախ շնորհավորեց ԱԺ հինգերորդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց նախորդ գումարման ԱԺ աշխատանքների համար եւ նշեց.”Անցած հինգ տարին արդյունավետ աշխատանքի տարիներ էին եւ լավ հիմք գալիք հինգ տարիների համար”: Նախագահը Ողջունեց առաջին անգամ պատգամավոր ընտրվածներին եւ մաղթեց արդյունավետ աշխատանք:

Սերժ Սարգսյանը շեշտեց, որ նախընտրական հանդիպումների ընթացքում մեկ առ մեկ հավաքագրել է մարդկաց խնդիրները եւ հույս հայտնեց, որ ընտրողների սպասելիքները կարդարացվեն: “Մեզ ընտրել են, որովհետեւ հավատացել են”,-շեշտեց երկրի ղեկավարը:

“Մենք կարող ենք շատ բան անել, Դուք կարող եք շատ բան անել, Դուք ՀՀ օրենսդիր իշխանությունն ենք”,-պատգամավորներին դիմեց Սերժ Սարգսյանը եւ հավելեց. ”Կարծում եմ, ունենք ակտիվ խորհրդարան , որտեղ քաղաքական ամբիոն ունեն քաղաքական դաշտի բոլոր հիմնական ուժերը: Ուրախ եմ, որ նախորդ գումարման ԱԺ բոլոր ուժերը անցան խորհրդարան: Շնորհավորում եմ ՀԱԿ-ի մուտքը ՀՀ խորհրդարան”:

Սերժ Սարգսյանը նկատեց, որ խորհրդարանում  ներկա են քաղաքական ուժեր եւ գործիչներ, որոնք ունեն տարբեր կարծիքներ : “ Նպատակը երբեք չի արդարացնում միջոցները, սխալ միջոցներով ձեռք բերված նպատակը ոչինչ չի արդարացնում: Մենք շատ բան ունենք սովորելու մեր սխալներից”,-իր ելույթում նշեց Սերժ Սարգսյանը:

“Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքական ուժերին եւ մեր ժողովրդին համատեղ ուժերով հասուն ընտրություն անցկացնելու համար: ՀՀ յուրաքանչյուր ընտրություն ավելի լավն է լինելու, քան նախորդները: Մեզ հաջողվեց դա իրականացնել եւ կհաջողվի բարձրացնել մեր աշխատանքի արդյունավետությունն ու հասցեականությունը”,-նշեց Սերժ Սարգսյանն ու ընդգծեց.”Ես տրամադրված եմ աշխատելու”:

Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության անհրաժեշտությունից:

“Ուրիշ ոչ ոք մեր փոխարեն չի պահելու մեր սահամանած կանոնները` փոխադարձ հարգանքի սահմանները: Ուրիշ ոչ ոք մեզ դատավոր չէ, ինքներս ենք մեր  դատավորը“,- նախագահը հաջողություն մաղթեց ԱԺ աշխատանքներին:

Նախագահի ողջույնի խոսքին հաջորդեց Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը, որն իր ելույթը եզրափակեց տերունական աղոթքով: Այնուհետ Մկրտիչ Մինասյանը ընթերցեց պատգամավորների երդման տեքստը.”Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝

Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար”: Պատգամավորների ելույթից հետո նիստը վարողը հերթով ընթերցեց պատգամավորների անունները:

Նիստին չեն մասնակցում  “Ժառանգության” եւ “ՀԱԿ”-ի պատգամավորները:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ