16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ՛՛կարդացողներն՛՛ ու ՛՛մտածողները՛՛ պատգամավոր են դարձել չկարդացողների և չմտածողների փողերի շնորհիվ. Առավոտ

Թերթի խմբագրականն անդրադառնում է օրվա ՛՛թոփ՛՛ հարցին՝ ինչպիսին կլինի նորընտիր խորհրդարանը.

՛՛Ի հեճուկս հոռետեսական և ՛՛անկումային՛՛ տրամադրությունների` պիտի ասեմ, որ 5-րդ գումարման Ազգային ժողովը, որն այսօր սկսում է իր աշխատանքը, բաղկացած է պատգամավորներից, որոնց կեսից ավելին ունակ է օրենսդիր աշխատանքի: Այսպիսիք են ՀԱԿ-ի /7 հոգի/, ՕԵԿ-ի [6], ՀՅԴ-ի /5/ ՛՛Ժառանգության՛՛ /5/ խմբակցություններն ամբողջությամբ, անկախ պատգամավորները /2/` գումարած ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կեսից մի քիչ պակասը /համապատասխանաբար` մոտավորապես 30 և 20 հոգի/:

Ստացվում է 75 հոգի` անցած խորհրդարանում մտածող, կարդացող և օրենքների բովանդակությամբ շահագրգռված պատգամավորներն ավելի շատ չէին: Մնացածն, այո, ՛՛գործարար՛՛ ճահիճ է, որի ներկայացուցիչները ոչ միայն ընդունակ չեն որևէ մտավոր աշխատանքի, այլև չեն կարող ընդդիմադիր լինել, որովհետև այդ դեպքում իսկույն ՛՛բերման կենթարկվեն՛՛ հարկային դաշտ, իսկ ամբողջությամբ այդ դաշտում չի կարող աշխատել Հայաստանի ոչ մի մասնավոր ընկերություն: Բայց հույսեր տածել, որ այս գումարման Ազգային ժոդովը օրենքներ կընդունի, որոնց շնորհիվ ձեռնարկատերերը ստիպված չեն լինի աշխատել ստվերում կամ ՛՛կիսաստվերում՛՛` նման լավատեսության հիմք չկա: Որովհետև ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ՛՛կարդացողներն՛՛ ու ՛՛մտածողները՛՛ պատգամավոր են դարձել չկարդացողների և չմտածողների փողերի շնորհիվ, իսկ վերջիններս ամենևին էլ շահագրգռված չեն բանական հարկային օրենքների մեջ:

Այնպես որ` տնտեսական բարելավման առումով չափազանցված սպասելիքներ ունենալ այս գումարման խորհրդարանից` անիմաստ է: Մանավանդ որ` կառավարության ՛՛տնտեսական բլոկը՛՛, ըստ ամենայնի, մնալու է նույնը: Իսկ Տիգրան Սարգսյանի կառավարության ամենամեծ նվաճումը, ինչպես հայտնի է, այն է, որ ՛՛համաշխարհային ֆինանսատնտեսական խորը ճգնաժամի պայմաններում՛՛ այդ կառավարությունը ՛՛չի կրճատել ոչ մի սոցիալական ծրագիր՛՛: Այսինքն` թոշակառուների 30 հազար դրամը չի դարձրել, ասենք, 28 հազար: Դա, հիրավի, սխրանք է, որը մեր թոշակառուները չեն մոռանա մինչև իրենց կյանքի վերջը: Այս խորհրդարանը կձևավորի ահա այսպիսի կառավարություն` նման ՛՛նվաճումներով՛՛, և, հետևաբար, այս ոլորտում որևէ առաջընթաց չի սպասվում:

Փոխարենը` քաղաքական համակարգի, խոսքի ազատության զարգացման, ընտրական գործընթացի կատարելագործման ուղղությամբ ներկայիս խորհրդարանը կարող է որոշակի քայլեր անել` մանավանդ, որ այստեղ, կարծես թե, կա հասարակական պահանջներին ընդառաջ գնալու ցանկություն: Մասնավորապես, պետք է փոխվեն Հեռուստատեսության և ռադիոյին, ինչպես նաև թվայնացմանը վերաբերող օրենքները:

Իհարկե, անհրաժեշտ է փոխել նաև Ընտրական օրենսգիրքը` ավելացնելով ողջ ընտրական գործընթացի պարտադիր նկարահանումը, ընտրողների ցուցակների հրապարակումը և արտասահմանում ապրող մեր քաղաքացիների քվեարկությունը: Այսինքն` ընդդիմությունն, իմ կարծիքով, պետք է իր առաջ դնի իրատեսական նպատակներ, ոչ թե ՛՛բռնացնի՛՛ ինչ-որ գլոբալ հարցերից, որոնք, միևնույն է, չեն լուծվելու՛՛,-գրում է Արամ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ