20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը մեղրամիսն անց է կացնում էժանագին հյուրանոցում

Իտալական ԶԼՄ-ների աշխատակիցներին հաջողվել է իմանալ, թե ինչպես է անցկացնում իր մեղրամիսը “Facebook”-ի հիմնադիրը:  Վերջերս աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը ամուսնացավ Պրիսցիլա անունով աղջկա հետ, ում հետ ծանոթացել է Հարվարդում սովորելու տարիներին:

Լրատվամիջոցները նշում են, որ 28-ամյա միլիարդատերը նույնիսկ թեյավճար չի թողնում: Իտալական թերթերից մեկը գրել է միջադեպի մասին, երբ 32 եվրո վճարելու ժամանակ Մարկ Ցուկերբերգը ոչ մի ավել ցենտ չի թողել մատուցողին:

Ի դեպ, Ցուկերբերգի 27-ամյա կինը իր դժգոհությունն է հայտնել լրագրողներին այն առիթով, որ ամուսինն իր համար գրեթե ժամանակ չի գտնում, քանի որ կամ աշխատում է կամ իր բազմաթիվ վիրտուալ ընկերների հետ է շփվում:

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերն իր մեղրամսի համար ընտրել է ամենաէժանագին իտալական հյուրանոցներից մեկը: Հավանաբար երիտասարդ ամուսինները ցանկացել են խառնվել սովորական մարդկանց ամբոխին, որպեսզի մնան աննկատ:

Չնայած լրատվամիջոցները նշում են նաեւ, որ Մարկը միշտ է սիրել պարզություն` թե հագուստի, թե` ինտերիերի հարցում: Գուցե հենց այդ պատճառով էլ նա ընտրել է էկոնոմ դասի հյուրանոց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ