20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ո՞ր խաչմերուկներում են տեղադրված արագաչափ սարքերն ու տեսախցիկները

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւան քաղաքում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

2012 թվականի հունիսի 2-ից գործարկվելու են նաեւ Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են հետեւյալ խաչմերուկներում.

Աբովյան փողոց – Մոսկովյան փողոց,

Գրիգոր Լուսավորչի փողոց – Բեյրութի փողոց,

Գրիգոր Լուսավորչի փողոց – Իտալիայի փողոց,

Տիգրան Մեծի պողոտա – Քրիստափորի փողոց,

Կոմիտասի պողոտա – Տիգրանյան փողոց,

Կիեւյան փողոց – Օրբելի փողոց,

Ազատության պողոտա – Թբիլիսյան խճուղի,

Սեբաստիա փողոց – Րաֆֆու փողոց,

Բագրատունյաց պողոտա – Արտաշիսյան փողոց,

Պարույր Սեւակի փողոց – Ռուբինյանց փողոց:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

Henaran.am-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ