24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այսօր շիկահերների միջազգային օրն է /վիդեո/

Մարդկության ամենապայծառ, ամենանկատելի եւ ամենաբաց մազերով  հատվածը վերջապես ունի իր երկար սպասված տոնը: Մայիսի 31-ը հռչակվել է որպես շիկահերների օր:

Մի շարք անեկդոտների հերոսուհիները, վարսավիրների եւ “գլամուրի անմեղ զոհերը”, սոլյարիների եւ սիլիկոնների տիկինները, իսկական ջենթլմենների սիրելիները եւ գերկանացի տրամաբանության տեր շիկահերներն այս տոնը նշել են առաջին անգամ 2006-ին:

Շիկահերների համաշխարհային օրվա առաջին տոնն անցել է բավականին հետաքրքիր: Նրանք կազմակերպել են “Ադամանդե կրունկ” մրցանակաբաշխությունը, որին արժանանում են տաղանդավոր, խելացի, հաջողակ, մոդայիկ եւ անսահման կանացի շիկահերները:

Գիտնականները կարծում են, որ իսկական շիկահերը` եզակի երեւույթ, նրանց հաշվարկներով` 2202-ին շիկահերներն ընդհանրապես կվերանան երկրագնդի վրայից: Վերջին 50 տարվա ընթացքում շիկահերների քանակն ամբողջ աշխարհում 49 տոկոսից կրճատվել է 14 տոկոսի: Գիտնականների կարծիքով` վերջին շիկահեր մարդը կծնվի Ֆինլանդիայում, որտեղ բնակվում են ամենամեծ թվով շիկահերները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ