25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեռական բռնության ենթարկված աղջնակի քրգործը կասեցվել է

Անցած տարի Գորիսում սեռական բռնության  ենթարկված 15-ամյա Ա.-ն, որը բուժում էր ստանում Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում` օրերս դուրս է գրվել: Դիսպանսերի գլխավոր բժիշկ Արարատ Վարդանյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ անչափահաս աղջնակը հերթական հանգստացնող բուժումն է ստացել: Բժշկի խոսքով, ոչ մի լուրջ բան չկա:

Գորիսի մեր աղբյուրների փոխանցմամբ, աղջիկը անհավասարակշիռ վարքագիծ էր դրսեւորում, մասնավորապես փողոցում “հարձակվում” էր տղաների վրա: Սակայն Սյունիքի գլխավոր հոգոբույժն ասաց, որ իրեն նման փաստեր հայտնի չեն:

Հիշեցնենք, որ անցած տարի  մայիսի 31-ին, Գորիս քաղաքի բնակչուհի Վարդուշ Գյադունցը  հայտարարություն է տվել, որ իր ամուսինը՝ 45-ամյա Վրեժ Տիգրանյանը սեռական հարաբերություն է ունեցել դստեր՝ 15-ամյա Ա.-ի հետ, ինչի արդյունքում աղջիկը հղիացել էր: Հետո անչափահասի հղիությունը ընդհատվել էր, իսկ նրան տեղափոխել էին  ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոն: Մի շարք, այդ թվում դատագենետիկական փորձաքննություններից, պարզվել է, որ հայրը չի կենակցել դստեր հետ: Սակայն նախաքննությունը շարունակվում էր: Մոտ 40-50 մարդ հարցաքննվել են, ոմանք անցել են հատուկ փորձաքննություններ:

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին Հայաստանի ոստիկանությունից, ՀՀ Քրեական Օրենսգրքի 141 հոդվածի՝ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ հատկանիշներով  հարուցված գործը այս պահին կասեցված է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ