17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Ժառանգությունում” կրքերը լարված են

Henaran.am-ի տեղեկություններով, “Ժառանգության” համամասնական ցուցակում փոփոխություններ են սպասվում: Հունիսի 2-ին կայանալիք համագումարից առաջ, վաղը նրանք քաղխորհրդի նիստ են հրավիրելու: Ակտիվ “ժառանգակականները” Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջել են, որպեսզի ներկա գտնվեն նաեւ “Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչները:

Սակայն Հովհաննիսյանը ոչ կոռեկտ է համարել  օտարների մասնակցությունը քաղխորհրդին եւ խոստացել է իր կուսակիցներին լսել եւ վերջնական եզրահանգման գալ: Մեր աղբյուների փոխանցմամբ, հնարավոր է ինքնաբացարկի դիմում գրի ‘Ազատ դեմոկրատ’ Ալեքսանդր Արզումանյանը:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկած 5-րդ գումարման Ազգային ժողովի նստաշրջանի անդրանիկ նիստին “Ժառանգության” պատգամավորները չմասնակցեցին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ