29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Բուլղարիայի նախագահը որոշել է Աստծո ազգությունը

image_6487

Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլեվնելիեւը որոշել է Աստծո ազգությունը: Նրա կարծիքով` Աստված բուլղարացի է: Ինչպես գրում է “Труд”-ը, բալկանյան պետության ղեկավարը նման եզրակացության է եկել` ուսումնասիրելով երկրաշարժերի գրաֆիկը, որոնք տեղի են ունեցել Բուլղարիայի տարածքում վերջին 60 տարվա ընթացքում: Տարերային աղետների մասին տվյալները նախագահին են տրամադրել բուլղարական գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգները:

Նախագահն ընդգծել է, որ մյուս բալկանյան երկրների հետ համեմատած Բուլղարիան “չեմպիոն” է երկրաշարժերի քանակով: Այդ հանգամանքը Պլեվնելիեւի կարծիքով որոշում է Աստծո ազգությունը:

Բուլղարիայի տարածքի մեծ մասում տարբեր ժամանակներում երկրաշարժեր են գրանցվել: Տարերային աղետից հատկապես շատ են տուժել երկրի հյուսիսային եւ կենտրոնական տարածքները: 1900-1986-ի ընթացքում Բուլղարիայում տեղի է ունեցել 16 ուժեղ երկրաշարժ:

“Աստված բուլղարացի է” արտահայտության հեղինակը սպորտային մեկնաբան Նիկոլայ Կոլեւն է: 1993-ին նա արտաբերել է այս խոսքերը, երբ Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականը հաղթել է Ֆրանսիայի հավաքականին 2-1 հաշվով:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ