23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Բարոնուհի Քերոլայն Քոքսը պարգեւատրվել է Վալերի Բրյուսովի շքանշանով

Մայիսի 29-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ` բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելեց Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչություն: Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը պատվավոր հյուրին ծանոթացրեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գիտա-տեխնիկական, կրթական, հումանիտար եւ մշակութային կապերի ամրապնդման ոլորտում Ներկայացուցչության գործունեության հետ:

Քերոլայն Քոքսն իր հերթին կիսվեց  ռուս-բրիտանական եւ հայ-բրիտանական մշակութային եւ հումանիտար կապերի զարգացման ոլորտում իր փորձով:

Տեղի ունեցավ զրույց ստեղծագործական մտավորականության` ժողովրդական դիվանագիտության, հումանիզմի եւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման մեջ դերի եւ կարեւորության մասին:

Այստեղ պատմության մեջ վառ օրինակ դարձան անգլիացի մեծ գրող Լորդ Ջորջ Բայրոնը,   որը 1816-ին այցելել էր հայկական Մխիթարյան միաբանություն Սուրբ Ղազար կղզում` եւ ոգեշնչված հայ մշակույթով, մասնավորապես, գրական ժառանգությամբ, սկսեց ուսումնասիրել հայոց լեզուն: Իսկ Վալերի Բրյուսովը, ռուս պոետ, գրական քննադատ, թարգմանիչ, ռուսական սիմվոլիզմի հիմնադիրներից մեկը, 1916-ին  ստեղծեց ռուսերեն լեզվով հայկական պոեզիայի հռչակավոր անթոլոգիան, որի միջոցով բացահայտեց “Սասունցի Դավիթ” հայկական էպոսի եւ հայկական պոեզիայի մեծությունը:

Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության  ռուսական ընկերության անունից Հայաստանում Ռուսհամագործակցության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը բարոնուհի Քերոլայն Քոքսին հանձնեց Վալերի Բրյուսովի շքանշանը` ժողովուրդների միջեւ մշակութային եւ հումանիտար կապերի զարգացման մեջ մեծ ներդրում ունենալու համար:

Հանդիպմանը մասնակցեցին Հումանիտար օգնության տրամադրման Բրիտանական հոգաբարձական խորհրդի ներկայացուցիչներ Հայր Դավիթ Թոմիսը, Լյուսի Քլեմենսը, հայ գրող-հրապարակախոս Զորի Բալայանը եւ Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի գործադիր տնօրեն Աշոտ Ջիվանյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ