20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սնունդը թարմ պահելու պահանջներ

Հաճախ իմ այցելուներին կամ ծանոթներիս ասում եմ. ՛՛Ձեր ստամոքսը աղբաման չէ՛՛: Եթե սնունդը փչացել է, ավելի լավ է թափել այն, ոչ թե ափսոսել ու հին սնունդը կուլ տալ, հետո էլ թունավորմամբ ընկնել հիվանդանոց կամ լավագույն դեպքում մեկ տառապալի օր անցկացնել զուգարանում: Այս խնդիրը ծագում է հիմնականում տոն օրերից հետո, մանավանդ մեր հայկական լի ու բոլ ամանորյա սեղաններից հետո: Վատ հոտը, փոխված գույնը, կտրտված տեսքը արդեն պահանջում են, որ այդ սնունդը նետեք աղբամանը:
Ամենաառաջին քայլը սկսվում է մթերքը գնելիս: Սնունդը գնելիս ուշադիր նայեք գնապիտակի վրա նշված ամսաթվին և աշխատեք գնել այնպիսիք, որոնք նախորդ օրվա արտադրության են կամ գոնե սպառվելու ժամկետին շատ մոտ չեն:

Որքա՞ն պահել

Պաստերիզացված կաթը կարելի է պահել սառնարանում – 2-3 օր

Ձուն՝ 3-5 շաբաթ
Մշակված մսամթերքը՝ երշիկը, կտրտելուց հետո, 2-4 օր, եթե կտրած չէ վրայի կաշին հանած չէ -15-25 օր կախված տեսակից
Թռչնամիսն ու աղացած միսը – 12 ժամ, եթե ավել է մնալու ավելի ճիշտ կլինի դնել սառցախցիկը
Ձկնեղենը – 1-2 օր
Կարագը՝ 2-3 շաբաթ
Մարգարինը- 4-6 ամիս
Բանջարեղենի և մրգի գործը հեշտ է, կարելի է ըստ տեսքի էլ որոշել

Իհարկե ավելորդ է ասելը, որ ամեն ինչ պետք է կամ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորած լինի, կամ ինչ-որ տարրայի մեջ: Մեկ անգամ արդեն գրել եմ, բայց նորից հիշեցնեմ, որ եփած, ջերմային մշակում անցած մթերքները առանձին պետք է դնել ջերմային մշակում չանցած մթերքներից, օր.՝ երշիկն ու պանիրը նույն ամանի մեջ մի դրեք:
Սառնարանի միջոցով կարելի է երկարեցնել նաև ձիթապտղի կամ կտավատի բուսայուղերի, լավաշի կամ հացի թարմությունը

Մթերքի պահպանման ժամկետները երկարեցնելու ամենալավ տարբերակը դրանք մինչև հնանալը սառցախցիկում պահելն է /Իհարկե այս տարբերակը ընդունելի է ոչ բոլոր մթերքների համար. Օր՝ ձուն ոչ մի կերպ չի տեղավորվում այս դրույթի մեջ/: Հիշեք, որ հին մթերքը սառցախցիկ դնելով այն չեք վերականգնի ու թարմացնի, այն արդեն վնասակար է և ոչ պիտանի:

Սիրով

Վ.Պ.

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի Ֆեյսբուքի էջրից

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ