19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

2007-ից ի վեր Հայաստանում չի գրանցվել հղի կնոջից երեխային ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակը փոխանցելու ոչ մի դեպք

Դեկտեմբերի մեկը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Այսօր Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսում ներկայացվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վարակման պատկերը ողջ աշխարհում ու Հայաստանում:

Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ մինչև 2015  թվականը այս պայքարը անցկացվում է ՛՛հասնել զրոյի՛՛ խորագրով:

՛՛Մահվան ու վարակման դեպքերը, ինչպես նաև խտրականությունը պետք է հասցնել զրոյի: Մենք ունենք բավական հաջողություններ, ինչպես նաև ունենք մարտահրավերներ: Գլխավոր հաջողությունն այն է, որ 2007-ից ի վեր Հայաստանում չի գրանցվել հղի կնոջից երեխային վարակը փոխանցելու ոչ մի դեպք՛՛,-նշեց Խաչատրյանը:

ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Մայա Հենրիետ Աարենսը ևս նկատեց, որ այս պայքարում Հայաստանը բավական մեծ հաջողություններ է գրանցել:

՛՛Այս հիվանդությունը մեզ ուղեկցել է եռեսուն տարի շարունակ, միևնույն ժամանակ այն փոխել է մեր տեսլականը, թե ինչ է հիվանդությունն ու առողջությունը: Այստեղ կարևոր է ամբղոջ բնակչության իրազեկության մակարդակն է շատ, պետք է գիտակցել այն ռիսկը, որը կարող է հանգցենել ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակմանը՛՛,-ասաց Աարենսը՝ նշելով, որ Հայաստանից ՌԴ և Ուկրաինա մեկնողները պետք է գիտակցեն, որ այդ երկրներում ՄԻԱՎ-ով վարակվելու հավանականությունն ավելի մեծ է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ