25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սիրիային զրկել են կապի միջոցներից

Սիրիայում արդեն 2-րդ օրն է չեն գործում բջջային կապը եւ ինտերնետը: Ընդդիմությունը կարծում է, որ երկիրն առանց հաղորդակցման միջոցների են թողել իշխանությունների հրամանով, իսկ նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցները մեղադրում են ահաբեկիչներին:

Սիրիայի կառավարական “Ալ-Իքբարիա” հեռուստաալիքի հաղորդմամբ` իշխանությունները մեղավոր չեն կապի անջատման մեջ, իսկ ինտերնետային մալուխները “ահաբեկիչների հարձակմանն են ենթարկվել”, ինչի պատճառով “երկրի որոշ տարածքներ համաշխարհային ցանցից կտրված են մնացել”:

Ապստամբները պնդում են, որ դա իշխանությունների ձեռքի գործն է, որը կարող է վկայել ծրագրվող խոշոր գրոհի մասին: Նույն կերպ են մտածում նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտում, որի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, թե ավելի վաղ Սիրիայից ինֆորմացիա էր ստացվել այն մասին, որ Ասադն անջատել է կապի բոլոր միջոցները երկրում:

Ի դեպ, մինչ մասնագետները փորձում են հարթել խնդիրը, սիրիացիներին օգնության են հասել “Anonymous” հայտնի խմբավորման հաքերները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ