19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես կպատմեմ ճշմարտությունը, որը շատերին դուր չի գա. ինչու է ռուս միլիարդատերը տեղափոխվել Արցախ /վիդեո/

Ռուս հայտնի բիզնեսմեն Գերման Ստերլիգովն օրեր առաջ վաճառել է ողջ ունեցվածքը Մոսկվայում եւ տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Այժմ բիզնեսմենը РЕН ТВ –ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչու է հեռացել Ռուսաստանից:

«Ես կպատմեմ հասարակ, պարզ ճշմարտությունը, որը կարող է շատերին դուր չգալ»,- ասել է նա: Ստերլիգովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը մի զարմանահրաշ վայր է, այդ պատճառով որոշել է տեղափոխվել այնտեղ եւ երջանիկ է, որ երեխաներին այնտեղ է տարել:

«Լեռնային Ղարաբաղը հրաշալի վայր է, հրաշալի մարդկանցով: Եւ երջանիկ են այն հայերը, որոնք նման հայրենիք, պատմություն ու գեղեցկություն ունեն: Ես ողջ աշխարհով մեկ ման եմ եկել, բայց նման տեղ ոչ մի տեղ չեմ տեսել: Նման գեղեցկություն եւ որ ամենակարեւորն է` մարդկանց միջեւ նման հարաբերություններ: Այստեղ ագրեսիայի տոկոսը զրոյական է»,- ասել է նա:

Դիմելով ռուսաստանցիներին` բիզնեսմենը նշել է.

«Եթե ինձ հիմա լսում են ռուսները, ասեմ` այստեղ հյուրերին ու իրար հրաշալի են վերաբերվում: Ես երջանիկ եմ, որ երեխաներիս բերեցի այստեղ, քանի որ Ռուսաստանում նման վերաբերմունք չկա, իսկ Լեռնային Ղարաբաղում` կա: Եկեք այստեղ, որպեսզի հասկանաք, թե ինչ եմ ասում: Սա մարդկային հարաբերությունների հնագույն օրրան է, որը պահպանել է հայ ազգը»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ