19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սաթիկ Սեյրանյանի “Ռ-Էվոլյուցիան”`

“ 168 ժամ” օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը “Արմենիա” հեռուստաընկերությամբ շուտով վարելու է “Ռ-Էվոլյուցիա” հաղորդաշարը: Սաթիկի հյուրերն են լինելու հասարակական, քաղաքական, մշակութային դաշտի բոլոր քիչ թե շատ հետաքրքրություն ներկայացնող կամ ազդեցություն ունեցող անձինք: Տիկին Սեյրանյանը պատասխանեց  Henaran.am-ի մի քանի հարցերի:

Ինչպե՞ս ստացվեց, որ ընդդիմադիր լրագրողը հայտնվեց իշխանական հեռուստաընկերությունում եւ արդյո՞ք չի խանգարի հեռուստալրագրող Սաթիկ Սեյրանյանը թերթի գլխավոր խմբագիր Սեյրանյանին:

 -Ես իմ պրոֆեսիոնալ աշխատանքն եմ կատարելու: Իշխանություններն ու ընդդիմությունները փոփոխական են, իսկ անաչառ եւ պրոֆեսիոնալ լրագրությունը հավերժ է: Էությամբ միշտ ընդդիմադիր եմ, բայց երբեք որեւէ քաղաքական ուժի չեմ հարել: Իմ մոտեցումներս հաստատուն են, որովհետեւ հիմնված են սկզբունքների վրա: Եվ ես օգտագործելու եմ ցանկացած հնարավորություն՝ անաչառ եւ անկաշկանդ խոսքի եւ մտքի ազատ արտահայտման համար: Հուսով եմ հաղորդաշարն ավելի հստակ եւ ամբողջական կպատասխանի Ձեր հարցերին, քան իմ այս սեղմ պատասխանը:

Մի կողմից թերթ-հեուստատեսություն-կայք, մի կողմից էլ տուն-երեխա-ընտանիք….

-Ընդահատեմ, եւ ավելացնեմ` ժամանց, ինչու չէ՝ զբոսանք, ընկերական միջավայր… այդ ամենը պարտավոր եմ եւ հասցնելու եմ:

Հեռուսատեսությունում հայտնվելը արդյո՞ք փորձ չէ նմանվել “Առավոտ”-ի խմբագիր Արամ Աբրահամյանին, որն աշխատում է մի քանի հեռուստաընկերություններում:

-Առաջինը. շատ եմ հարգում Արամ Աբրահամյանին եւ կարծում եմ, որ նա փայլուն գործունեություն է ծավալում նշված բոլոր ոլորտներում: Երկրորդը. համոզված եմ նաեւ, որ յուրաքանչյուր անձ, ինչով էլ որ զբաղվի, իր գործունեության մեջ պետք է դնի իր անհատականությունը: Ընդհանրապես, ունեմ երազանք՝ ապրել այնպիսի հասարակության մեջ, որը կլինի ոչ թե նմանակողների, այլ անհատականությունների հասարակություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ