20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մնում է հավատալ, որ քաղաքական այդ ուժերը գոնե հոգի ունեն. Ա Աշոտյան

ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքական որոշ ուժեր մոտենում են իրենց քաղաքական մահվան, և այս դեպքում մնում է հավատալ, որ նրանք գոնե հոգի ունեն:

”Մնում է հավատալ, որ քաղաքական այդ ուժերը գոնե հոգի ունեն:

Իրականում կենսաբանական բազմաթիվ օրինաչափություններ աշխատում են նաև քաղաքական համակարգում, օրինակ, էվոլյուցիոն տեսության բազմաթիվ դրույթներ և այլն:

Քաղաքական մահը նույնպես կարող է լինել բռնի և բնական, հանկարծակի և երկարատև ծանր հիվանդության պատճառով: 

Քաղաքականության մեջ կիրառելի է նաև մահվան գործընթացին վերաբերող էտապայնությունը:

Քաղաքական մահը անցնում է մի շարք փուլեր`նախահոգեվարք, հոգեվարք, “կլինիկական” մահ, “կենսաբանական” մահ:

Այժմ Հայաստանում մենք ականատեսն ենք որոշ քաղաքական ուժերի հոգեվարքին, ինչին բնորոշ է կարժատև և չգիտակցված աշխուժացում, պոռթկումներ, անկանոն շարժումներ, անհոդաբաշխ խոսք և այլն:

Վերակենդանացման միջոցառումները նման դեպքերում , որպես կանոն, արդյունավետ չեն:
Մնում է հավատալ, որ քաղաքական այդ ուժերը գոնե հոգի ունեն”,-գրել է նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ