29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մայր Աթոռի պատասխանը

image_6400

“Հայելի” մամուլի ակումբում նոյեմբերի 28-ին հրավիրված ասուլիսի ընթացքում “Հայկական հաց” ֆիլմի ռեժիսոր Արմեն Գասպարյանի կողմից Մայր Աթոռի հասցեին հնչեցված մեղադրանքների կապակցությամբ հարկ ենք համարում տալ հետեւյալ պարզաբանումները: 

Տիար Արմեն Գասպարյանից Մայր Աթոռում այս առնչությամբ ստացվել է չորս նամակ` հասցեագրված Ամենայն Հայոց Հայրապետին. առաջինը` նոյեմբերի 3, 2010 թ. “Հայկական հաց” ֆիլմի նկարահանումներին աջակցելու խնդրանքով, երկրորդը` մարտի 19, 2012 թ. գրությունը` ֆիլմի վերաբերյալ կարծիք հայտնելու խնդրանքով, հոկտեմբեր 26, 2012 թվակիր երրորդ նամակով Ա. Գասպարյանը դիմում է Ս. Պետերբուրգի “Նեւսկիյ բլագովեստ” կինոփառատոնում իր մասնակցության համար աջակցության հայցումով եւ չորրորդ` 13 նոյեմբերի, 2012 թվակիր գրությունը, որով պահանջ է ներկայացվում բացատրություններ տալ ֆիլմի նկատմամբ Հայ Եկեղեցու կեցվածքի, հիշյալ կինոփառատոնի կողմից ֆիլմի ցուցադրության մերժման եւ դրանում Տ. Սարգիս քահանա Չոփուրյանի “դերակատարության” կապակցությամբ:

 

Բոլոր հիշյալ գրություններին տրվել են պատասխաններ: Առաջին նամակի արդյունքում Տեղեկատվական համակարգի կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցությունը: Նկատի է առնվել նաեւ այն, որ Ա. Գասպարյանի ներկայացմամբ` Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցու կառուցմանը վերաբերող այս ծրագիրը իրականացվում է Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոսի գիտությամբ: Մինչդեռ հայաստանյան նկարահանումների ընթացքում արդեն հայտնի դարձավ, որ ֆիլմի ստեղծման համար թեմի հետ որեւէ համաձայնություն չի եղել եւ նկարահանումները կատարվել են որդեգրված ընթացակարգի խախտումով: Այս նկատառումով Տեղեկատվական համակարգը կասեցրեց իր համագործակցությունը` պահանջելով նախ խնդիրները կարգավորել Ռուսաստանի թեմի հետ:

 

Ա. Գասպարյանի երկրորդ գրության պատասխանը հղվել է մարտի 28, 2012 թ.` հորդորելով հարցը ներկայացնել Ռուսաստանի հայոց թեմի միջոցով: Իսկ կինոփառատոնում մասնակցությունը հովանավորելու վերաբերյալ երրորդ գրությանն ի պատասխան հոկտեմբերի 29, 2012 թ. տեղեկացվել է, որ խնդրո առնչությամբ հարկ է դիմել Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին:

 

Ինչ վերաբերում է չորրորդ գրության պատասխանին, ապա երբ տեղի ունեցավ հիշյալ ասուլիսը, շարադրված պատասխան գրության առաքումը կանխվեց: Այս առնչությամբ տեղեկացնենք, որ կինոփառատոնի կազմակերպիչ հանձնախմբի կողմից ֆիլմի մերժվելու համար Հայ Եկեղեցին որեւէ պատասխանատվություն չի կրում: Պետերբուրգի հոգեւոր հովիվ եւ փառատոնի կազմակերպիչ հանձնախմբի անդամ Տ. Սարգիս քահանա Չոփուրյանի կողմից ուղղակի հաստատվել է այն, որ “Հայկական հաց” ֆիլմը Հայ Եկեղեցու անունից չի կարող ներկայացվել փառատոնին` այդ մասին նախնական համաձայնության բացակայության պատճառով:

 

Իսկ Հայ Եկեղեցու կողմից ֆիլմի արգելվելու մասին խոսք չի կարող լինել. այն ցուցադրվել է ս. թ. ապրիլի 24-ին Մայր Աթոռի “Շողակաթ” հեռուսատընկերության եթերում, ինչպես նաեւ, որքան հայտնի է, անարգել մասնակցել տարբեր այլ փառատոնների:

 

Հետեւապես, Մայր Աթոռի հասցեին հնչեցված բոլոր մեղադրանքները, հալածանքների եւ անպատասխան գրությունների մասին բարձրաձայնումներն ավելի քան անհիմն են:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյան  

 

 

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ