29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Փակ շուկան ամբողջապես կվերականգնվի. ճարտարապետ

image_6390

 ՛՛Մի քանի օրվա ընթացքում կկարողանանք տրամադրել կառուցապատողներին քանդման թույլտվությունը՛՛,-այսօր ասուլիսում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը՝ խոսելով Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի կիսակառույցի մասին: Սարգսյանը նշեց, որ այդ կառույցը կքանդվի, միայն քանդման աշխատանքները կտևեն վեցից ինը ամիս:

Նարեկ Սարգսյանը հայտնեց նաև, որ ամբողջապես վերականգնվելու է փակ շուկան: ՛՛Արտաքին պատերի հետ կապված եզրակացություն կա, որ օր առաջ պետք է ուժեղացնել, ներկայումս գնում են ուժեղացման աշխատանքներ՛՛,-նշեց ճարտարապետը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինքն էլ է կարծում, որ փակ շուկայի կամարներն իսկապես ինքնըստինքյան են քանդվել: Ի պատասխան՝ Սարգսյանը հրաժարվեց ենթադրություններ անել, միայն նշեց, որ շուկայի առաջին հարկը լինելու է զրոյական հարթության մեջ, իսկ մյուս հարկերի մասին կխոսի նախագծսի ստանալուց հետո: 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ