19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երազ, որ փրկեց մեր ընտանիքը

Այս ամենը տեղի է ունեցել պատերազմի վերջում, որը մարդկանց բերեց այնքան կորուստներ ու դժբախտություններ, որ մարդկային լեզուն ի զորու չէ նկարագրել, և միայն սիրտն է իր հիշողության մեջ պահում անցյալում մնացած այդ օրերը:

Մինչ այսօր էլ կենդանի են հիշողություններն այն մասին, թե ինչպես էր Աստված պահպանում իր զավակներին և հատկապես հոգ էր տանում նրանց համար, ովքեր հուսացած էին Իրեն և հաճախ հրաշքով փրկում էր նրանց սոված մահից:

Մեր ընտանիքում չորս երեխա էինք: Ես ամենամեծն էի՝ 10 տարեկան, իսկ ամենափոքրը՝ ընդամենը 3: Հայրս ռազմաճակատում էր, իսկ մայրս հիվանդ էր, այդ իսկ պատճառով չէր կարողանում աշխատել: Հացը, որը ստանում էինք կտրոններով, հազիվ բավականացնում էր երկու շաբաթ:

Աստիճանաբար մենք վաճառեցինք մեր տան ողջ ունեցվածքը գրեթե չնչին գումարով, որպեսզի կարողանայինք կերակուր գնել: Բայց եկավ ժամանակ, որ այլևս ոչինչ չունեինք վաճառելու, բացի այդ էլ՝ մայրիկի մոտից գողացան հացի կտրոնները, երբ նա սպասում էր հաց ստանալու իր հերթին:

Այդ օրը մայրիկը տուն վերադարձավ ձեռնունայն: Մենք վազեցին նրա մոտ, որպեսզի վերցնեինք հացի մեր փոքրիկ բաժինը, սակայն մայրիկը գրկեց մեզ և արցունքն աչքերին ասաց.

– Երեխանե՛ր, հաց չկա և այս ամիս չի էլ լինելու, բայց ես հավատում եմ, որ Աստված կօգնի մեզ: Եկեք ծնկի գանք Տիրոջ առջև և խնդրենք Նրան, որ Նա հոգ տանի մեզ համար:

Մենք բոլորս ծնկի եկանք և սկսեցինք աղոթել:

Այդ օրը սոված պառկեցինք քնելու, և այդպես՝ երկու օր շարունակ: Ամեն օր մենք Աստծուց օգնություն էինք խնդրում: Երրորդ օրը ավելի ուժգին էինք աղոթում, քանի որ այլևս չէինք դիմանում քաղցին: Սովից այնքան էինք թուլացել, որ չէինք կարողանում վեր կենալ անկողնուց:

Այդ գիշեր մայրս ինձ արթնացրեց.

– Վա՛նյա, վե՛ր կաց տղաս, ես երազ եմ տեսել:

– Երա՞զ, ի՞նչ երազ:

-Լսիր, տղա՛ս, ես  մի հին նկուղում սանդուղք տեսա: Իջա այդ սանդուղքով  և այնտեղ հեռու անկյունում երկու սափոր էր դրված: Նայեցի դրանց մեջ. մեկում յուղ էր, մյուսում՝ ալյուր, և այդ պահին ես արթնացա: Արի գնանք և գտնենք այդ նկուղը, ես զգում եմ, որ սա Աստծո պատասխանն է մեր աղոթքներին:

Ես չուզենալով վեր կացա, հագնվեցի և մենք գնացինք այդ նկուղը փնտրելու: Մեր տնից ոչ շատ հեռու հին ավերակներ կային: Պատերազմից առաջ այդտեղ երկու հարկանի հին տուն կար, որում վաղուց ոչ ոք չէր բնակվում:

Արդյունքում տունը քանդեցին, որպեսզի ինչ-որ բան կառուցեն այդտեղ, բայց պատերազմը խանգարեց այդ ծրագրերին և տունն այդպես էլ ավերակ վիճակում մնաց:

Ինչ-որ ներքին ձայն հուշում էր մեզ, որ հենց այդտեղ պետք է գնանք: Այնտեղ հասնելով՝ մենք հեշտությամբ գտանք նկուղը, և ներքև իջնելով՝ որոշ ժամանակ փնտրելուց հետո մոմի լույսի օգնությամբ գտանք երկու սափորներ:

– Մայրի՛կ, սափորները,- բացականչեցի ես:

Սափորների մեջ ալյուր էր և յուղ՝ ճիշտ այնպես, ինչպես մայրս տեսել էր երազում:

– Տղա՛ս, արի գոհանանք Աստծուց այն ողորմության համար, որ Նա ցուցաբերեց մեր նկատմամբ:

Ես չէի տեսնում մայրիկիս դեմքը, բայց նրա ձայնում զգացվում էր ուրախություն և հաղթանակ:

Մենք այնպե՜ս էինք գոհանում Աստծուց… Մեր ներսը լցվել էր գոհության և փառաբանության հոգով, և չէինք կարողանում ավարտել մեր սրտերի խորքից բխող աղոթքը:

Այդ սափորները տուն բերեցինք, մայրիկը հաց թխեց, և արթնացրինք երեխաներին.

-Երեխանե՛ր, վե՛ր կացեք: Աստված հոգ է տարել մեզ համար: Փա՜ռք Աստծուն:

Հացի հոտն առնելուն պես երեխաները վեր թռան ու վազեցին դեպի հացը: Երբևէ նման համեղ հաց չէինք կերել:

Հաջորդ հրաշքն էլ եղավ այն, որ սափորում ալյուրի քանակը կեսից պակաս չեղավ այնքան ժամանակ, մինչև հայրիկը վերադարձավ տուն:

Այդ ալյուրից օգտվում էինք ոչ միայն մենք, այլև շատ այլ մարդիկ:

Աղբյուր՝  crossnews.am

bible-facts.ru

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ