20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մի՛ խաբվեք

Ջոն Բիվերը, անդրադառնալով միասեռ ամուսնությունների ընդունման որոշմանը, Ինստագրամի իր էջում գրառում է կատարել որը ներկայացրել է crossnews.am կայքը:

«Միացյալ Նահանգների իմ զինակից քրիստոնյա առաջնորդներին.

Վաղը ճակատագրական օր է: Վաղը մենք պետք է մեր հովվության տակ գտնվող մարդկանց հետ խոսենք:

Նախօրեին մեր ազգը որոշում կայացրեց մեր Արարչից հեռանալու մեծ քայլ անել: Աստված խոսել է դեռևս Եսայի մարգարեի միջոցով՝ ասելով. «Նրա պահապանները բոլորը կույր են, չգիտեն, նրանք ամենքը համր շուներ են, որ կարող չեն հաչել, տեսանողները քնում են, սիրում են մրափելը» (Եսայի 56.10):

Սիրտս տրտմում է, երբ տեսնում եմ, թե ինչ են անում մեր կառավարության ղեկավարները, սակայն ամենավատն այն է,  որ շա՜տ մեծ թվով «քրիստոնյաներ» ուրախ-ուրախ գրառումներ են անում սոցկայքերում:

Շատերն ասում են՝ «Սերը հաղթում է»: Ինչպե՞ս կարող են «Քրիստոսին հավատացողները» ասել սա: Պատճառներից մեկն այն է, որ իրենց պատշաճ կերպով չեն զգուշացրել:

Պողոս առաքյալն ասում է. «Կամ թե չգիտե՞ք, որ անիրավներն Աստծո արքայությունը չեն ժառանգի։ Մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, ո՛չ իգացողները, ո՛չ արվագետները, ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ արբեցողները, ո՛չ նախատողները և ո՛չ հափշտակողները Աստծո արքայությունը չեն ժառանգի» (Ա Կորնթ. 6.9-10):

Մենք պետք է պատվիրենք մեր ժողովրդին, որ նրանք ՍԻՐԵՆ մարդկությանը, սակայն ատեն մեղքը, որ իր թակարդն է ցանկանում գցել նրանց, և ետ  պահել մեր հիասքանչ Հիսուսին իրապես ճանաչելուց: Վաղը լուռ չմնա՛ք: Ասե՛ք ճշմարտությունը ՍԻՐՈՎ»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ