18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պոռնկաբար

Մի քանի օր առաջ ԱՄՆ Գերագույն դատարանը օրենքի ուժ տվեց նույնասեռ ամուսնությանը՝ թույլատրելով դրանք: Մեր եկեղեցական հայրերը ծանր մեղք են համարել նույնասեռ ամուսնությունը:

ՍՈՒՐԲ ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ ՄԵՂՔԵՐԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ

«Մեղա մտքիս չար խորհրդով, նենգությամբ, ատելությամբ, թուլությամբ, պոռնկական խորհրդով՝ ԱՐՎԱԿԱՆ, ԻԳԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԿԱՆ, ԳՐԱՍՏԱԿԱՆ, ԳԱԶԱՆԱԿԱՆ, գիշերն ու ցերեկը՝ երազական գիճությամբ և անրջական գարշ աղտեղությամբ, մեղա Աստուծո։

Այս հատվածում թվարկվում են «մտքով և նրա շարժմամբ» գործած մեղքերը։ Մեղք գործելուց հրաժարվելը դեռևս վերջնական հաղթանակ չէ մեղքի հանդեպ։ Մինչ այդ մեղքն անցնում է իր «ապականիչ» ճանապարհը մեր սրտով, մտքով, խորհուրդներով, զգայարաններով։

Երբ նա արմատավորվում է այդտեղ, սկսում է ծիլ տալ՝ ի հայտ գալ մեր գործերում։ Այդպիսով մեղավոր մարդը հավանություն է տալիս չարին և բարեկամանում նրա հետ։ Ուստի, պիտի աշխատել մաքուր պահել սիրտը, միտքը, խորհուրդները, քանի որ սրտով մաքուրներն են տեսնելու Աստծուն (Մատթ., 5:8)։

Մեր միտքը մարմնի և հոգու վրա դատավոր է, ինչպես ավետարանական առակում (Ղուկ., 18:1-8)։ «Եվ ինչքան որ դատողը անկաշառ է, ճշմարիտ և ուղիղ է դատում։ Իսկ երբ նա թյուր է, դատն էլ է թյուր։ Ուստի միտքը սուրբ և մաքուր պետք է պահել, որ անաչառ դատավորություն անի» (Գրիգոր Տաթևացի)։  Հետևաբար, խոստովանության այս հատվածում մեղավորը զղջում և ձգտում է իր միտքը, խորհուրդները անմատչելի դարձնել զանազան «ապականող» մեղքերի համար, որոնցից առանձնացվում են հետևյալ մեղքերը.

1. ՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ, որ նշանակում է չարարվեստ խաբեություն, դավ, գաղտնի չար դիտավորություն մեկի դեմ։

2. ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ, որ նշանակում է ոխակալություն, թշնամություն, հակառակություն։ Ատելությունը միշտ և ամենուրեք սիրոյ հակառակն է նշանակում։

3. ԽԵԹՈՒԹՅՈՒՆ, որ նշանակում է ծուռ նայվածք, չարամտություն, շիլ, թյուր աչքերով հայացք։

5. ՄԱԽԱՆՔ, որ նշանակում է չար նախանձ, չարակնություն։

6. ԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ, որ նշանակում է մեղկություն, թուլամորթություն։ Մեր թուլությունը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ ենթարկվում ենք փորձության։

7. ՊՈՌՆԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՐՎԱԿԱՆ, ԻԳԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԿԱՆ, ԳՐԱՍՏԱԿԱՆ, Ի ԳԻՇԵՐԻ ԵՎ Ի ՏԸՎԸՆՋՅԱՆ, ԵՐԱԶԱԿԱՆ ԳԻՋՈՒԹՅԱՄԲ, որոնք ցանկասիրության, վավաշոտության, կրքամոլության և սեռական սանձարձակության արտահայտություններն են։ Այլ կերպ ասած, այս կարգի հանցանքները աստվածադիր օրենքների խախտումներն են՝ բնականը անբնականով փոխարինելով (Հռոմ., 1:26-27)։

Պոռնկական խորհուրդները ամենաահավոր մեղքերն են համարվել բոլոր ժամանակներում, քանի որ ոչ միայն այդ արարքներն են ինքնին ստոր, այլև ձգտում են շրջապատը ստորացնել, ուրիշներին էլ պղծել։ «Սոդոմական» կոչվող այս մեղքերը անխուսափելիօրեն արժանանում են Սոդոմի ու Գոմորի ճակատագրին։ ․․․

8. ԱՆՐՋԱԿԱՆ ԳԱՐՇ ԱՂՏԵՂՈՒԹՅՈՒՆ , որ նշանակում է ցնորական, երազական խորշելի, զզվելի ամոթալի պղծություններ։ Այս դասի մեղքերը մարդու մտքով և խորհուրդներով անցնող ցնորական պատկերներն են։ Զղջման այս հատվածում մենք խնդրում ենք, որ Աստված ների և մաքրի մեր երևակայությունը, զերծ պահի անբնական ցնորքներից եւ սրբի դրա հետևանքներից։

Տեր Հովսեփ Ա քահանա Հակոբյանի ֆեյսբուքյան հանրագրից

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ