25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նույնականացման քարտերը մասսոնների ծրագրածն է. Խ. Ստամբոլցյան /վիդեո/

՛՛Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման՛՛ միավորման նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը դեմ է նույնականացման քարտերին, քանի որ դրանք վերահսկում են մարդկանց: Այս մասին Ստամբոլցյանը խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

՛՛Մենք անդադար խոսում ենք արդարության, օրինականության մասին, սակայն օրենքն ընդունում ենք ու դրան չենք հետևում: Հիմա էլ այս քարտերն են բերել, ուզում են մարդկությանը վերահսկել՛՛,-ասաց նա: Վերջինս պատմեց, որ ինքը բարձրաձայնել է այս խնդիրը, հանդիպել մի շարք պոշտոնյաների, այդ թվում նաև վարչապետի հետ, սակայն արդյունքի չի հասել: ՛՛Իմ բերանը փակելու համար ինձ ասացին, որ այդ քարտի էլ ինձ կարող են էլեկտրոնային ստորագրության փաստաթուղթ տալ: Մտածել են, որ բողոքականներին տվել են առանց դրա, ուրեմն կլռեն՛՛,-հայտնեց Ստամբոլցյանը: Ըստ նրա՝ օրենքով քաղաքացին նույնականացման քարտը ստանում է կամավոր, սակայն հիմա այս կամավորությունը խախտվել է: ՛՛Սա ողբերգություն է: Օրենքը արհամարհված է ու ձևի համար՛՛,-բողոքեց միավորման նախագահը:

Նա նկատեց նաև, որ այդ քարտերի միջոցով չիպ է դրվում մարդկանց մարմնում, և այս ամենը մասսոնական կառույցների ծրագրածն է:

՛՛Դիվային ուժեր են, մասսոնական կառույցներ, որոնք Հայաստանում գրանցվել են դեռ 2002թ-ին, գործում են Դեմիրճյան քսանյոթ հասցեում՛՛,-եզրափակեց Ստամբոլցյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ