19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը խիստ հայտարարություն է տարածել

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը խիստ հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ադրբեջանի պետական լրատվամիջոցներին, քանի որ վերջիններս խեղաթյուրած են ներկայացրել Ադրբեջանում ՄԱՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի` հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը Նախիջեւան կատարած այցի  մասին տեղեկությունները, գրում է “Tha Washington Times”-ը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտարարել են, որ Մորնինգսթարն իբր ասել է, թե “բարձր է գնահատում շրջանում ժողովրդավարության զարգացումը”:  Իրականում լրիվ հակառակ պատկերն է, քանի որ դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ Մորնինգսթարի այցի նպատակն է եղել ընդգծել Նախիջեւանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ցածր մակարդակը: 

Միաժամանակ ԱՄՆ-ում գործող “Ամերիկայի ադրբեջանցիները հանուն ժողովրդավարության ” կազմակերպության նախագահ Էլմար Շահթահթինսկին կարծիք է հայտնել, որ ամենայն հավանականությամբ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին օգտագործում են իրենց քարոզչական նպատակներով, քանի որ “Ալիեւի վարչակարգը հայտնի է իր ոչ քաղաքակիրթ քարոզչությամբ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ