25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոչ միայն Սամվել Ալեքսանյանը. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթերթի, ՀՀ-ում շուրջ 160-170 հազար հաշվառված ձեռնարկություններ կան, որոնց կեսից ավելին չի գործում։ “ՊԵԿ-ը դեռ անցած տարվանից սկսել է գործընթաց, որի ընթացքում պետք է հստակեցներ ձեռնարկությունների ռեգիստրը, չգործող կազմակերպություններն էլ պետք է լուծարվեին։ ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը երեկ մեզ ասաց, որ գործընթացը դեռ գնում է, եւ դրա ավարտից հետո ստույգ թվեր կհրապարակվեն։

“ Դրանք պարզապես թղթի վրա են։ Մարդ կա գրանցել է՝ չի աշխատում, մարդ էլ կա 2-3 կազմակերպություն է գրանցել”։ Արձագանքելով մեր դիտարկմանը՝ օրինակ Սամվել Ալեքսանյանը, ՊԵԿ փոխնախագահը սրտնեղեց. “Չէ, դե ինչու միայն ինքը։ Լավ կլիներ, եթե իր նմանները լինեին, բայց մարդը բիզնես է գրանցում ու չի գործում։ Դա է մտահոգության տեղիք տալիս”,- գրում  է թերթը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ