24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը կտեղափոխվի եկող շաբաթ

Անվանի երգչուհի  Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը եկող շաբաթ կբերեն Հայաստան: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգչուհու մամուլի հարցերով պատասխանատու Մարիա Ղուկասյանը: Վերջինս չի կարող դեռ կոնկրետ օր նշել, դա կախված է Լոս Անջելեսում կազմակերպվելիք հոգեհանգստյան արարողության հետ: “Գործող կարգի համաձայն, արդեն եկող շաբաթ լրանում է ժամկետները, եւ պետք է տիկին Ֆլորայի աճյունը հանձնվի հարազատներին: Դրանից հետո միայն պարզ կլինեն տեղափոխման ժամկետները”,-ասաց մամուլի պատասխանատուն:

Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ` ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:  Երգչուհու դին Հայաստան տեղափոխման, հուղարկավորության բոլոր ծախսերը կհոգա ՀՀ կառավարությունը:  Հիշեցնենք, որ ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում: Նախնական եզրակացությամբ, մահվան պատճառը լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդություններն են:

Ավելացնենք, որ ըստ երգչուհու մամուլի հարցերով պատասխանատուի, Հայաստանում եւս կազմակերպվելու է հոգեհանգստյան արարողություն: 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ