20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ոչ թե հարստություն, փառք

Սողոմոնը Դավիթ թագավորի 10-րդ որդին էր, որին նա շատ էր սիրում և, երբ ծերացավ, հրամայեց, որ նրան օծեն ու ողջ ժողովրդի առջև հայտարարեն Իսրայելի ապագա թագավոր: Վախճանից առաջ Դավիթը Սողոմոնին տվեց իր վերջին պատգամները՝ միշտ պահպանել սրտի մաքրությունն ու հավատարմությունը Տիրոջ նկատմամբ և արդար լինել ամեն ինչում, ինչպես նաև նկարագրեց իր վաղեմի երազանքի՝ Աստծո տաճարի կառուցման մանրամասները: Սողոմոնը ճշտությամբ կատարեց հոր բոլոր խորհուրդները:

Եվ Աստծո շնորհը նրա վրա էր: Մի օր Տերը երազում ասաց նրան, որ խնդրի Իրենից, ինչ ցանկանում է: Եվ Սողոմոնը խնդրեց ոչ թե հարստություն, փառք կամ հաղթություն թշնամիների նկատմամբ, այլ իմաստություն, որպեսզի կարողանա առանց մեղանչելու, արդարությամբ դատել և կառավարել ժողովրդին: Աստված գնահատեց Սողոմոնի խոնարհ ու ազնիվ ցանկությունը և նրան ոչ միայն իմաստուն և հանճարեղ սիրտ շնորհեց, այլև փառք ու հարստություն, այնպես որ նրա նման մեկ այլ թագավոր չգտնվեց երկրի վրա:

Սողոմոնը կառավարում էր Իսրայելի ժողովրդին մեծ իմաստությամբ և արդարությամբ: Իր գիտելիքներով ու խորաթափանց մտքով նա գերազանցում էր Արևելքի բոլոր իմաստուններին և ապշեցնում իր հյուրերին: Նրա թագավորության օրոք ժողովուրդն ապրում էր անհոգ ու երջանիկ, որովհետև խաղաղություն էր տիրում, և երկիրը շարունակ բարգավաճում էր:

Սողոմոնը ոչինչ չխնայեց Երուսաղեմի Տաճարի համար, որպեսզի այն փայլի վեհաշուք տեսքով: Երբ տաճարը կառուցվում էր, Աստված Սողոմոնին ասաց. «Եթե դու շարժվես Իմ օրենքներով, առաջնորդվես Իմ որոշումներով և կատարես Իմ բոլոր պատվիրանները, Ես կապրեմ Իսրայելի որդիների մեջ ու չեմ լքի Իմ ժողովրդին» (Գ Թագ. 6.12-13):

Եվ արդարև, Սողոմոնի թագավորության շրջանը Իսրայելի պատմության ոսկե դարը եղավ: 
Սողոմոնի կառուցած տաճարը կանգուն մնաց մինչև բաբելոնյան գերությունը, երբ Նաբուքոդոնոսոր արքան այն հիմնահատակ ավերեց: Հետագայում տաճարը վերստին կառուցվեց Զորոբաբելի կողմից՝ գրեթե նույնությամբ կրկնելով Սողոմոնի տաճարի նախագիծն ու չափերը, չունենալով, սակայն, նրա շուքն ու գեղեցկությունը:

Շատ հրեաներ ցավում էին դրա համար, բայց այն ժամանակվա մարգարեները՝ Անգեն և Զաքարիան, մխիթարում էին նրանց՝ ասելով, որ այս տաճարի փառքը կգերազանցի նախորդին, քանի որ այստեղ է գալու սպասվող աշխարհի Փրկիչը և տալու է Իր խաղաղությունը (տե՛ս Անգ. 2.10):

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ