26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երեւանում կատարվածը նման է ուկրաինական Մայդանին» միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը /վիդեո/

Միջազգային ԶԼՄ-ներն անդրադարձել են այս գիշեր Երեւանում տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանությունը ուժով ցրեց հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին:

Ռուսական РЕН ТВ-ն գրել է, որ Երեւանի ակցիան նմանություններ ունի Ուկրաինայի Մայդանի ակցիաների հետ: Ավելին, լրատվամիջոցը նշում է, որ Երեւանի ակցիաների հետեւում ԱՄՆ-ն է կանգնած, եւ պատահական չէր, որ որոշ ժամանակ առաջ Հայաստան եկավ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:

Ռուսական Առաջին ալիքը եւս անդրադարձել է երեւանյան բախումներին:

 «Նախագահ Սարգսյանը առաջարկել է ցուցաարարներին հանդիպել, սակայն նրա նախաձեռնությունը մերժվել է: Ցուցարարները այնուհետև իրենք են ցանկացել բանակցել, սակայն` իրենց պայմաններով: Ոստիկանությունը հանդես է եկել որպես միջնորդ` մինչև վերջ ուժ չկիրառելով»,- նշում է ОРТ-ն:

Ուշագրավ է, որ  Առաջին ալիքը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին որակում է  որպես ընդդիմություն. «Ցույցերի համար պաշտոնական առիթ դարձավ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, ինչից և օգտվեց ընդդիմությունը՝ մի քանի նստացույց կազմակերպելով Երևանում»:

Ադրբեջանական լրատվամիջոցները եւս ակտիվորեն լուսաբանում են Երեւանում տեղի ունեցածը: Տեղական կայքերը նշում են, որ լայնածավալ ցույցեր են տեղի ունեցել ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի մի շարք քաղաքներում, նշվում է հարյուրավոր ձերբակալվածների մասին:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ