25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայոց Ցեղասպանության ս. նահատակների սրբապատկերը կտարվի տարբեր եկեղեցիներ

Ըստ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի`Հայոց Ցեղասպանության ս. նահատակների սրբապատկերըկտարվի տարբեր եկեղեցիներԱպրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողության ժամանակ օծվեց սուրբ նահատակների պատկերը:Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ նահատակաց սրբապատկերը հավատացյալ ժողովրդի խոնարհումի և աղոթքի համար զետեղվել է Մայր Տաճարում:

Առաջիկա ամիս սրբապատկերը կփոխադրվի Մայր Աթոռի Ս. Հրեշտակապետաց եկեղեցի: Ի տես և ի օրհնություն հավատավոր հայորդիների` օգոստոսին այն կտարվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի, ապա Հայ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներ:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ