24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարդկանց միջև եղած ամենամեծ տարբերությունը

«Քրիստոնեության ամենահամոզիչ ապացույցն անհավատների համար ոչ թե տրամաբանական փաստարկներն են՝ հօգուտ մեր հավատի, այլ մեր համոզմունքները կյանքի փոխարկելը: Ամենից վատն այն է, երբ քրիստոնեությունը քարոզվում է ոչ թե նրա համար, որ ճշմարտություն է, այլ նրա համար, որ կարող է ինչ-որ օգուտ բերել:

Ընդունելով քրիստոնեության ճշմարտությունը՝ ոմանք գտնում են, որ քրիստոնեությունը հիմնականում ծառայում է որպես բարոյականության հիմք, չնայած կարելի էր սկսել նրանից, որ քրիստոնեական բարոյականության անհրաժեշտությունը բխում է քրիստոնեության ճշմարտությունից: Շեշտադրումների նման խառնաշտորումը շատ վտանգավոր է:

Չեմ կարծում, թե Եվրոպայի մշակույթը կարող էր ապրել, եթե քրիստոնեական հավատն ամբողջությամբ այլասերվեր: Ես համոզված եմ դրանում ոչ միայն նրա համար, որ քրիստոնյա եմ, այլև նրա համար, որ սոցիալական կենսաբանություն գիտեմ: Եթե քրիստոնեությունն ապրի, ապա կապրի նաև մեր ողջ մշակույթը:

Ես գտնում եմ, որ մարդկանց միջև եղած ամենամեծ տարբերությունը հիմնականում քրիստոնեական հայտնություններ ստացող մարդկանց և այդ հայտնությունները ժխտողների միջև եղած տարբերությունն է»:

ԷԼԻՈԹ Թոմաս Սթերնս – (1888-1965), անգլո-ամերիկյան բանաստեղծ, փիլիսոփա, դրամատուրգ և գրաքննադատ, մոդեռնիստական պոեզիայի ներկայացուցիչ: 1948-ին արժանացել է Նոբելյան մրցանակի գրականությունից՝ «ժամանակակից պոեզիայում բացառիկ նորարարական ներդրման համար»:

 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ