24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուսաթերապիայի սեանս` ավտոբուսի կանգառներում

Շվեդիայի Ումեո քաղաքի ավտոբուսի կանգառներում հատուկ լուսային վահանակներ կտեղադրվեն, որոնք հաճելի լույսեր կարձակեն, ինչը նախաձեռնողների կարծիքով կօգնի մարդկանց հաղթահարել ձմեռային դեպրեսիան:

Էներգետիկ ընկերությունը, որն զբաղվում է գաղափարի իրականացմամբ, արդեն սկսել է տեղադրել վահանակները շուրջ 30 կանգառներում: “Ձմռանը բոլորը տխուր են, եւ լույսի “հավելյալ բաժինը” մարդկանց վրա դրական ազդեցություն է գործում”,-հայտնել են ընկերության ներկայացուցիչները: 

Լուսային թերապեւտիկ վահանակները կփոխարինեն վառ լույսերով գովազդներին: Դրական էներգիա ստանալու համար մարդը պարզապես պետք է մոտ կանգնի լամպին եւ նայի լույսին: Մասնագետների խոսքով` “լուսաթերապիայի” սեանսն իսկապես կարող է օգնել մարդուն ավելի բարի դառնալ:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ