25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

՛՛Նուբարաշենի՛՛ կլոր գերեզմանոցից

Նորից բարի օր եմ ասում ֆիզիկական ազատության մեջ ապրող իմ հին ու նոր ընկերներին, ծանոթ-անծանոթներին, ՄԱՐԴԿԱՆՑ: Դերասաններ Վարդան Պետրոսյանն ու Կարինե Ջանջուղազյանը նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին Ձեզ ու ինձ հրավիրում են «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն՝ «Մհերի Դուռը» բեմական ընթերցման: Դերասանները ընթերցելու են հատվածներ իմ բանտային օրագրից: Այո՛, այո՛, առանց չափազանցության, ես էլ եմ հրավեր եմ ստացել: Պատկերացնում եք՝ որքան մեծ էր զարմանքս, նաև ուրախությունս, երբ բանտում ստացա այս հրավերը՝ փետուրը ներքևում, թռչունը ճաղերից այն կողմ: Զարմացած եմ, միևնույն պահին՝ շնորհակալ, որ մեր քաղաքին գույն տվող արվեստի մարդիկ նկատել են իմ մտածումները՝ համարելով արժանի բեմի համար:

Հիմա ուզում եմ հիշել, թե վերջին անգամ երբ եմ թատրոնում եղել, հաստատ մի 17 տարի առաջ էր՝ նույնիսկ չեմ կարող մտաբերել տեսածս, բայց այն, որ երազում եմ բեմում տեսնել Վարդան Պետրոսյանին ու Կարինե Ջանջուղազյանին, կասկածից վեր է:

Այս բեմական ընթերցման օրը, գիտեմ, որ պատահական է ընտրվել, բայց տարօրինակ զուգադիպությամբ հենց 1996 թ-ի նոյեմբերի 29-ին հասարակության անունից և հանուն ՀՀ-ի ինձ մահվան դատապարտեցին: Երկու անգամ, հենց այդ օրերին փախչելով «գերեզմանոցից», ինքս ինձ ազատություն շնորհեցի:

Հիշո՞ւմ եք՝ մեկ տարի առաջ էր, որ Ձեզ հրավիրեցի իմ առաջին՝ «Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ» գրքի շնորհանդեսին: Ուրախությամբ ասեմ, որ հիմա 500 օրինակից հաշված գրքեր են մնացել: Վերջինները կվաճառվեն ընթերցման ժամանակ:

Իմ զրույցը քեզ հետ, Մարդ շարունակվում է: Հոգով ես միշտ եմ այդտեղ՝ Ողջերի աշխարհում:

Ուրեմն՝ կսպասեմ Ձեզ նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում:

Շնորհակալ եմ անտարբեր չանցնելու համար

Մհեր Ենոքյան
ցմահ բանտարկյալ՝ «Նուբարաշենի» կլոր գերեզմանոցից

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ