19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հավատում եմ նույնիսկ այն ժամանակ,երբ իմ կարծիքով Աստված իմ հանդեպ անարդար է.մարզիկը անկեղծացավ

Henaran.am-ի զրուցակիցը թեթև ատլետ, կրոսավազորդ Կովկասյան գավաթի ոսկե մեդալակիր, Բալկանյան գավաթի արծաթե մեդալակիր 21 ամյա Տիգրան Մկրտչյանն է:

-Երբ և ինչպես սկսվեց քո կարիերան սպորտի ոլորտում:

Իմ կարիերան սկսվեց մոտավորապես 9 տարի առաջ՝ համար 41 դպրոցում ֆիզկուլտուրայի ժամին:Ինձ նկատեց ֆիզկուլտուրայի ուսուցչուհի ընկեր Գոհարը ով աթլետիկայի մարզիչ էր և ինձ կանչեց պարապմունքի:

– Ինչու հենց թեթև աթլետիկա:

Ինչու հենց աթլետիկա,որովհետև իմ ամենամոտ ընկերը նույնպես հաճախում էր աթլետիկայի և ես որոշեցի միանալ նրան:

-Հիշու՞մ եք առաջին մրցումը, առաջին անգամ պարապմունքի գնալը, առաջին հաղթանակը, պատմեք խնդրեմ:

Առաջին մրցումը մարզային մրցում էր և ես գրավեցի 2-րդ տեղը պարտվելով ընկերոջս:Առաջին մարզումից տպավորություններս չեմ հիշում երևի չէի պատկերացնում,որ կշարունակեի այսքան տարիներ,իսկ առաջին հաղթանակս չեմ մոռանա ամբողջ կյանքում՝կրոսավազքի Հայաստանի Առաջնությունն էր Մասիս քաղաքում:

– Ասում են, սպորտը ոչ միայն կենսաձև է այլ նաև մասնագիտություն և եկամտի աղբյուր: Ինչ է սպորտը ձեր համար:

Ինձ համար սպորտը առաջինը առողջության գրավական է,երկրորդը մասնագիտություն և երորդը եկամտի աղբյուր:

– Ի՞նչ համագործակցություն ունեք այսօր և ապագայի ինչ պլաններ, առաջրկայում որտեղ սպասենք Տիգրանին կարևոր մրցահարթակներից:

Առաջիկայում իմ պլանների մեջ մտնում է մասնակցել Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը,Լավ մասնակցությունը ինձ հնարավորություն կտա մասնակցելու նաև աշխարհի առաջնությանը,որտեղ շատ ուժեղ մրցակիցների հետ պայքարելով կարելի է մտածել Օլիմպիական վարկանիշի մասին:

– Խոսենք Ձեր անձնականի մասին: Տիգրանի սիրտը զբաղված է արդեն, թե նրան կարող ենք համարել ցանկալի փեսացուցներից մեկը:

Երկար ժամանակ է ինչ իմ սիրտը ազատ էր,բայց բոլորովին վերջերս այն գտավ իր տիրոջը:

– Տիգրանը խնայող է, թե ծախսող:

Իմ կարծիքով այս կյանքում ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ և ես չափի մեջ ծախսող և չափի մեջ խնայող եմ:

– Պատկերացնու՞մ է արդյոք Տիգրանն իրեն ընտանիքի հայր կամ ընտանեկան մթնոլորտում, թե ամեն բան հանուն սպորտի ու կարիերայի կարելի է զոհել:

Ես ինձ պատկերացնում եմ ընտանեկան մթնոլորտում:

– Ձեր մեջ մարդն ու սպորտսմենը ներդաշնակ են իրար հետ, թե կան նաև հակասություններ:

Իմ մոտ ներդաշնակ չէ մարդը և սպորտսմենը,որովհետև նրանք գտնվում են տարբեր բևեռներում և չեն կարող լինել ներդաշնակ:

– Ձեր ապագան պատկերացնում եք Հայաստանում, թե արտասահմանում :

Մոտակա 2 տարին Հայաստանում,իսկ հետագայում շատ հնարավոր է կարիերաս շարունակեմ արտասահմանյան որևէ երկրում:

-Կյանքի ամենաուրախ և ամենատխուր պահը Ձեզ համար մինչ այս ակնթարթը:

Ուրախ պահեր շատ եմ ունեցել,բայց կառանձնացնեմ առաջին ոսկե մեդալս,չեմ կարողանում հիշել մի դեպք որ շատ տխրած լինեմ:

-Եթե Տիգրանն ունենար կախարդական փայտիկ ապա…. ի՞նչ կաներ.

Ես չեմ ապրում երազանքներով և չեմ պատկերացնում,որ մի օր կունենամ կախարդական փայտիկ,բայց և այնպես եթե ունենամ կլուծեմ Հայաստանի բոլոր խնդիրները՝առաջնայինը ինձ համար այդքան կարևոր ԱՐՏԱԳԱՂԹԸ:

– Ասում են կա կյանքի գնահատման երեք մակարդակ` կյանքն սեփական անձի համար, կյանքն հասարակության համար և կյանք Աստծո առաջ: Ինչպես կգնահատեր Տիգրանը մինչ այս պահը իր ապրած կյանքն այս երեք մակարդակներում:

Ես ինձ երեք մակարդակներում էլ տեսնում եմ՝անում եմ ամեն ինչ կյանքս ավելի բարեկեցիկ դարձնելու համար:Չեմ ապրում հասարակության կարծիքով:Աստծո առաջ մաքուր եմ:

– Տիգրանը և խոհանոցը: Եթե մարդը սիրում է համեղ ուտել ուրեմն պետք է ինքը պատրաստի:Ինչ որ բաներ կարողանում եմ պատրաստել:

-Դուք և Աստված:

Հավատում եմ նույնիսկ այն ժամանակ,երբ իմ կարծիքով Աստված  իմ հանդեպ անարդար է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ