24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքը ոչ մեկին չի խնդրել. Ժողովուրդ

Երեկ “Ժողովուրդ”-ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (ու նաեւ այլ գործարարներ) մեծ գումար են փոխանցել երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքին, որպեսզի նրա դին տեդափոխեն Հայաստան։ ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակը մեզ հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը։

Որոշ հարցերի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով թերթը երեկ զրուցել է Ֆլորա Մարտիրոսյանի մամուլի հարցերով պատասխանատու Մարիա Ղուկասյանի հետ։ 

Մենք տեղեկություններ ունենք, որ Ֆ. Մարտիրոսյանի հուղարկավորության խնդիրները կարգավորելու համար նրա հարազատները գործարարներից գումարներ են խնդրում։ Ավելին, կոնկրետ Գ. Ծառուկյանը 20 հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել՝ նրա ամուսնու խնդրանքով։ Ինչո՞ւ է նման իրավիճակ առաջացել։

–Նախ նշենք, որ Ֆ. Մարտիրոսյանի ընտանիքի կորուստն այնքան մեծ է, որ նույնիսկ չեն կարող որեւէ նմանատիպ հարցով զբաղվել։ Ընտանիքը որեւէ մեկին նման խնդրանքով չի դիմել։ Սովորաբար երբ որեւէ դժբախտ դեպք է պատահում, մարդիկ համախմբվում են, եւ յուրաքանչյուրն իր աջակցությունն ու ցավակցությունն է հայտնում՝դա կլինի հոգու խոսքով թե գումարով։ Ֆ. Մարտիրոսյանի մահը ոչ միայն իր անմիջական հարազատների, ընկերների, այլեւ ողջ հայ ժողովրդի, համաշխարհային մակարդակի բազմաթիվ արվեստագետների համար էր մեծ կորուստ։ Եվ, բնականաբար, այս օրերին շատերն են ցանկացել որեւէ կերպ աջակցել ընտանիքին։

Ընդ որում, երգչուհու համերգային ծրագրերին իր կենդանության օրոք էլ մշտապես աջակցել են թե՛ Գ. Ծառուկյանը եւ նրա մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, թե՛ “Գրանդ” հոլդինգի նախագահ, գործարար Հրանտ Վարդանյանը, թե՛ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, բազմաթիվ այլ գործարարներ, քաղաքական գործիչներ ու անհատ քաղաքացիներ ՀՀ-ից եւ արտերկրից։

Պետք չէ քաղաքականացնել հարցը, սա այդ դեպքը չէ։ Այժմ ես չեմ ցանկանում մանրամասնել՝ ովքեր եւ ինչպես են իրենց կարեկցանքն արտահայտել։ Կգա ժամանակը, հուղարկավորությունից հետո մենք մեր շնորհակալությունը կհայտնենք բոլոր այն մարդկանց, որոնք այս օրերին երգչուհու ընտանիքի կողքին են եղել 

Լավ, մի փոքր էլ խոսենք տիկին Մարտիրոսյանի վիրահատությունից։ Հայաստանում լեղապարկի վիրահատությունը համարվում է թեթեւ։ Ինչո՞ւ նրա մոտ բարդություններ առաջացան։

–Սպասում ենք բժշկական փորձաքննության վերջնական արդյունքներին, դեռեւս որեւէ պաշտոնական պատասխան չունենք։ Ֆ. Մարտիրոսյանը 24 ժամ շարունակ անդադար աշխատում էր, ինքնամոռաց տրվել էր ծրագրին։ Բայց ակնհայտ առողջական խնդիրներ չուներ։ Իսկ լեղապարկի հետ կապված բորբոքումը կարող էր մի քանի օրվա ընթացքում լինել։ Ոչինչ չեմ կարող ասել, փորձաքննությունը կտա այդ բոլոր հարցերի պատասխանները։ Ինքը սովորականի պես արթնացել, գնացել է համերգի նախավերջին փորձին, նոյեմբերի 18-ին նա համերգի էր նախապատրաստվում։ Փորձի ժամանակ շատ վատ է գգացել, ու տեղափոխել են հիվանդանոց։ Առայժմ այսքանը կարող եմ ասել։

Հ. Գ. Թերթը նշում է, որ երեկվա հրապարակած լուրից հետո Մարիան անձամբ էր զանգահարել խմբագրություն։
 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ