19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դպրոցականները մասնակցել են Չարենցի հիշատակին նվիրված միջոցառմանը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տասնյակ աշակերտներ Եղիշե Չարենցի հիշատակի օրվա կապակցությամբ բանաստեղծի հուշարձանի մոտ մասնակցել են խնկարկման և ծաղկադրման արարողությանը, որի ժամանակ դպրոցականներն ասմունքել և ներկայացրել են չարենցյան ստեղծագործություներ։

Ամենամյա միջոցառումը դաստիարակչական և ուսուցողական իր նշանակությամբ ևս մեկ առիթ է մեծարելու և վառ պահելու հայ մեծանուն բանաստեղծի  հիշատակը։

Միջոցառմանը Եղիշե Չարենցի կյանքի մանրամասների վերաբերյալ հետաքրքիր պատմություններով են կիսվել և ասմունքել նաև չարենցագետներ և գրականագետներ։

Միջոցառումից հետո աշակերտները երթով շարժվել են դեպի Չարենցի տուն–թանգարան։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ