26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ամենայն Հայոց կաթողիկոսին սպանեցին ու փաթաթեցին գորգի մեջ /վիդեո/

«Այսօր մենք եթե մի քանի բան  ունենք, որոնց գոյությանը պարտավոր ենք…Դրանցից 2-ը՝ մեկը Սուրենյանց կաթողիկոսն է, մյուսը Խորեն Մուրադբեկյանը:Նրանք երկուսն էլ գնացին նահատակության»,-Խորեն Ա Տփղիսեցի  կաթողիկոսի շիրիմի շուրջ, նրա նահատակության ցնցող պատմությունը հիշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

«Խորեն Ա կաթողիկոսը նահատակվեց 1930 թվականին, կոմունիստների ձեռքով: Երբ նրանից հայ եկեղեցու գանձերի բանալին պահանջեցին: Նա ասեց, որ ես պահակ եմ այստեղ՝ սրանք իմ գանձերը չեն, այլ ժողովրդինը»,-պատմեց Բագրատ Սրբազանը:

Նա նշեց, որ կաթողիկոսին փաթաթելով ծանր գորգի մեջ գիշերով տեղափոխել և թաղել են Սուրբ Գայանե եկեղեցու բակում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ