29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ես ստիպված եմ մտածելու, որ գոյություն ունի ինչ-որ գերբնական մի բան

image_482

«Ես ստիպված եմ մտածելու, որ գոյություն ունի ինչ-որ գերբնական մի բան, որ սկիզբ է տվել իմ եզակի ինքնագիտակցող հոգուն: Գերբնական Աստվածային արարման գաղափարն ինձ օգնում է, որպեսզի ես խուսափեմ այն ակնհայտ անհեթեթ մտահանգումից, թե իմ գենետիկական ծագումը՝ իմ եզակի ես-ը, ունի ոչ Աստվածային բնույթ:

Հավատն առ Աստված առաքինություն է և ոչ թե գիտություն: Հավատի վստահությունն աճում է ոչ թե ռեֆլեքսից, այլ գոյություն ունի ամեն տեսակ ռեֆլեքսից առաջ: Մեր սրտին ոչ թե գիտակցությունն է համոզում, այլ ինքը՝ մեր սիրտն է համոզում գիտակցությանը, ճիշտ այնպես, ինչպես բարոյական ճշմարտության ասպարեզում, որտեղ ոչ թե գիտակցության ապացույցն է համոզում խղճին, այլ խիղճն է ապացուցում գիտակցությանը: Աստծո հանդեպ մեր վստահությունն ապրում է մեր սրտերում և նմանապես մեր գիտակցության մտորումներում»:

ԷՔԼՍ Ջոն Քերյու – (1903-1997), ավստրալիացի նեյրոֆիզիոլոգ: Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիոլոգիայից և բժշկությունից:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ