25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչից է կախված Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը

 ՛՛Հայկական կողմի ճկունությունից ու բանիմացությունից է կախված Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ նախկին արտգործ նախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա՝ Ստեփանակերտ-Երևան չվերթը միանգամայն իրագործելի է առանց ադրբեջանական իշխանությունների թուլտվության, սակայն նման խնդիր չէր առաջանա, եթե հայաստանյան կողմը սկսեր Ղարաբաղի ճանաչման իրական գործընթացը:

ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի համոզմամբ՝ օդանավակայանի բացել-չբացելը կապված է Մինսկի խմբի համանախագահների հետ: Վերջիններս ինչ-ինչ պատճառաբանություններով չեն ցանկանում գործարկել օդանավակայանը, սակայն ցանկանում են, որ այն պատրաստ լինի՝ անհրաժեշտության դեպքում տարածաշրջան խաղարարարներ մտցնելու համար: ՛՛Օդանավակայանը ամենալավ հարթակն է խաղարարների մտցնելու համար՛՛,-նկատեց Կարապետյանը: Սակայն Մելիքյանը հակադարձեց՝ ասելով, որ ինքը չի կարծում, թե համանախագահները խաղարար ուժերի մտցնելու համար այս օդանավակայանն են օգտագործելու, բավական այլ ճանապարհներ կան:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ապա նախկին արտգործ նախարարի մեկնաբանությամբ՝ այս վաճառքը պարբերաբար կատարվում է: ՛՛Այս հարաբերությունները մշտապես էլ եղել են, նոր բան փնտրել չարժե՛՛,-եզրափակեց Մելիքյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ