20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոր սկանդալ թագավորական ընտանիքում

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի երեխաները եւ թոռները չեն դադարում նրան անախորժություններ պատճառել:Այս անգամ աչքի է ընկել արքայազն Ուիլյամը: Չնայած ի տարբերություն նրա եղբայր Հարրիի, հարցը չի հասել մերկ լուսանկարների հրապարակմանը, սակայն գուցե դա ավելի քիչ աղմուկ բարձրացներ: 

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Ուիլյամի մամլո-ծառայությունը որոշել է ցույց տալ քաղաքացիներին, որ արքայազնը եւս սովորական մարդ է, ինչը ցույց տալու նպատակով որոշել են հրապարակել Ուիլյամի աշխատանքային մեկ օրը Հյուսիսային Ուելսի ռազմական բազայում: Լուսանկարները բավականին լավ են ստացվել: Հավանաբար այլեւս այլ տեղ հնարավոր չէր լինի տեսնել` ինչպես է արքայազնն ինքն իր համար թեյ պատրաստում կամ հարդարում իր անկողինը:Լուսանկարները հրապարակել են մի շարք հայտնի պարբերականներ, այդ թվում` “The Guardian”-ը:

Ուիլյամի հետ ամեն ինչ կարգին է եղել, սակայն սկանդալ ամեն դեպքում ծագել է: Բանն այն է, որ լուսանկարելու ընթացքում մոռացել են անջատել համակարգիչները, եւ հետին պլանում պարզորոշ երեւացել է բացառապես գաղտնի ինֆորմացիա: Ոչ ոք չի էլ մտածել, որ “դեկորացիաները”, որոնցում լուսանկարում են արքայազնին, Մեծ Բրիտանիայի գաղտնի բազան է:

Բնականաբար, հենց որ այդ մասին հայտնի է դարձել, լուսանկարները փոխել են, զինծառայողներին հրահանգ է տրվել փոխել գաղտնաբառերը եւ հաշիվները:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ