24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գոհության աղոթք

Տեր Աստված ամենակալ, Հայր մեր Տեր Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, գոհանում ենք Քեզանից ամեն ինչի համար, ամեն ինչում և ամեն պարագայում։ Որովհետև դու հովանի եղար մեզ և օգնեցիր, պահպանեցիր և ընդունեցիր, ողորմեցիր մեզ, պաշտպանեցիր և հասցրիր մեզ այս ժամին։ Ուստի աղաչում ու խնդրում ենք Բարությանդ, Մարդասեր, շնորհի՛ր մեզ այս օրհնյալ օրն ու մեր կյանքի բոլոր օրերը խաղաղությամբ և Քո երկյուղով անցկացնել։

Ամեն նախանձ, ամեն փորձություն, սատանայի ամեն ներգործություն, չարերի բոլոր մեքենայությունները, տեսանելի և անտեսանելի թշնամիների հարձակումները հեռացրո՛ւ մեզանից, Քո ամբողջ ժողովրդից և այս սուրբ վայրից։

Շնորհիր մեզ բարին ու օգտակարը, ինչպես որ իշխանություն տվեցիր կոխոտելու իժերը, կարիճները և թշնամու ամեն զորություն։ Եվ մի՛ տանիր մեզ դեպի փորձություն, այլ փրկի՛ր մեզ չարից՝ շնորհով, ողորմությամբ և մարդասիրությամբ Քո Միածին Որդու՝ մեր Տեր Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, Ում միջոցով Քեզ վայել են փառք, պատիվ, իշխանություն և երկրպագություն, Նրա և կենարար ու համագո Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ