19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեսիջներ ՀՀ ՊՆ-ից

ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը շաբաթներ առաջ լրատվական կայքերից մեկին  բավականին ուշագրավ հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է Ադրբեջանի ԶՈւ հնարավոր գործողություններին, սահմանին իրավիճակի հաճախակի սրացումներին և ԼՂՀ խնդրի հետ կապված մի շարք այլ հարցերի:

Զարմանալի է, սակայն իրականում ինչպես ներքին այնպես էլ արտաքին լսարանի համար բավականին հարուստ մեսսիջներ ունեցող այս հարցազրույցին հայկական վերլուծաբվանները այնքան էլ խորությամբ չանդրադարձան, թեև միջազգային պրակտիկայում նման դեպքերում միշտ ավելի սևեռուն է լինում վերլուածաբանական հայացքը նման հարցազրույցների հանդեպ:

Ամեն դեպքում, փորձենք անդրադառնալ այդ հարցազրույցքին մեր մոտեցումները ներկայացնելով: Վերոնշյալ հարցազրույցի մեջ ետաքրքրականն հատկապես այն մեսսիջներն են, որոնք Դավիթ Տոնոյանի բերանով հղում է մեր Պաշտպանական գերատեսչությունը.

ա. Հայկական կողմը մինչ Բաքվի օլիմպիական խաղերը և խաղերի ընթացքում կպահպանեն անհրաժեշտ զսպվածություն և իրավիճակը չի սրի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կամ հայ-ադրբեջանական սահմանին

բ. Բաքվի խաղերից հետո լիովին հնարավոր է, որ Բաքուն ինքը վերստին սրի իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կամ հայ-ադրբեջանական սահմանին

գ. ԼՂՀ խնդրի հանդեպ մոտեցումների տարբերությունը հայկական կողմի և ադրբեջանական կողմի միջև

դ. Երևանն անհանգստացած է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությամբ, որն այս դեպքում ըստ միջազգային իրավունքի և ընդունված պրակտիկայի դուրս է գալիս համագործակցության շրջանակներից և վերածվում միակողմանի ռազմական աջակցության

Ինքնին հասկանալի է, որ այս այս մեսսիջները հիմնականում արտաքին լսարանին` աշխարհին են ուղղված, իսկ մնացած մասով նոր բան չի արձանագրվել, որը մինչ այս հայ կամ հայաստանաբնակ հասարակությունը չգիտեր, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ սահմանային լարվածությունը պայմանավորված էր Ցեղասպանության Հարյուրամյա տարելիցով և առաջիկա ամիսները մինչ Բաքվի խաղերի ավարտը, Ադրբեջանը կօգտագործի իր ուժերի վերախմավորման համար, ինչպես նկատել է նախարարի առաջին տեղակալը:

Սակայն կկարողանա արդյոք Բաքուն այդ վերախմբավորում իրականացնել, երբ ներկա պահին վիթխարի ծախսերի առաջ է կանգնած և նաև տնտեսական լուրջ դժվարություններ ունի նավթի գների անկմամբ պայմանավորված. դժվար է ասել: Անկախ այն հանգամանքից, թե Բաքուն ինչ քաղաքականություն կորդեգրի Եվրոպական առաջին խաղերից հետո, Հայկական կողմն արդեն հստակեցրած կերևպով, կարելի է ասել, հրապարակում է իր կեցվածքը` Արցախն Հայրենիք է և պայքարը հանուն Արցախի խնդրի լուծման, մեր ժողովրդի մի մասնիկի` ազատ ապրելու ու արարելու իրավունքի համար պայքար է, որի մեջ նույնիսկ պատրաստ է լինելու իրավահարգ:

Արման Գրիգորյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ