20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դատարկություն եւ սով

Ձեռքբերումները, նվաճումներն ու այն հաղթանակները, որոնք կերտվում են շրջապատին ինչ-որ բան ցույց տալու կամ ապացուցելու համար, այդպես էլ երջանկություն կամ հոգեկան բավարարվածություն չպիտի պարգևեն մեզ:

Որքան էլ զարմանալի է, սակայն կան դեպքեր, երբ մարդն, առանց գիտակցելու մի ողջ կյանք ապրում-արարում է այս սկզբունքով: Կողքից դիտելիս թվում է, թե մարդը հաջողակ է, առաջադեմ, կիրթ, նպատակասլաց, լուրջ ձեռքբերումներ ունի, սակայն, երբ իր հոգին ու սիրտն ես թափանցում, տեսնում ես, որ դատարկություն ու սով կա այնտեղ. ինչո՞ւ, որովհետև ամեն գործ, ձեռնարկ, ամեն բան որ գործում է մարդ, պիտի շաղախված լինի սիրով:

Առանց սիրո, հայտնի է, որ պարտականությունները, նույնիսկ, տհաճ ու անտանելի են դառնում: Ինչ որ գործենք, ստեղծենք, արարենք, սիրելիներ, թող որ սիրով լինի: Աստված ևս սիրով արարեց: Թող որ քո արած գործը փոքր, բայց սիրով լինի, որովհետև սիրով արված ամենաանշան գործն անգամ ամենամեծ պտուղները կարող է տալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ