19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սենց ա փոխո՞ւմ կյանքը

Դեկտեմբերի 2 –ին կայանալիք թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու, “Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի կողմնակիցները քարոզարշավի նոր ձեւ են ընտրել: Henaran.am-ի զրուցակցի պատմելով, շաբաթ օրը, երբ թիվ 17 ավտոբուսը կանգնել է կանագառում, երկու կին չեն թողել ուղեւորները իջնեն:

“Նրանք երկու դռների մոտ կանգնած էին ու բուկլետները փոխանցում էին, չէին թողնում իջնենք: Գոռում էին` ընտրեք Ստյոպային, եթե ուզում եք լավ ապրել”,-պատմեց մեր զրուցակիցը` նշելով, որ ավտոբուսի շարժման ընթացքում էլ պատուհանից բուկլետներ էին գցում ներս: Սա, ըստ մեր զրուցակցի, ավտոբուսում բուռն քննարկման թեմա դարձավ: “Էսպես ա ուզում դեպուտատ դառնա՞, ո՞նց կլինի, սենց ա փոխո՞ւմ կյանքը”,-բողոքեցին ուղեւորները:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ