28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մադոննան արդարացվել է. ՌԴ-ում հոմոսեքսուալության քարոզը չպատժվեց /վիդեո/

image_63

Սանկտ-Պետերբուրգի դատարանը հրաժարվել է բավարարել երգչուհի Մադոննայի դեմ  ներկայացված հայցը: 9 հայցվոր պատրաստվում էին երգչուհուց պահանջել 333 մլն ռուբլի` օգոստոսին այնտեղ կայացած համերգին կրած բարոյական վնասի դիմաց:

Հայցվորները մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը եւ կարծում են, որ դատարանի վրա ազդեցություն է գործել երգչուհու մեծ համբավը, հակառակ դեպքում որոշումը նրա օգտին չէր լինի, հաղորդում է “Вести”-ն:

Իսկ ահա համերգի կազմակերպիչները հայտնել են, որ իրենց ընկերությունը գոհ է դատարանի որոշումից:

Պետերբուրգյան համերգի ժամանակ “փոփ-թագուհին” բուռն ելույթ էր ունեցել` ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների, որոնց թիվը բավականին մեծ է  եղել համերգին: Այնուհետեւ նա հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր իր հետ համամիտ են, բարձրացնեն վարդագույն թեւնոցները, որոնք բաժանելիս են եղել դահլիճում: Շատերը բարձրացրել են:

Ավանդական հարաբերությունների պաշտպանները կարծում են, որ այդ ամենով նա խախտել է վերջերս Սանկտ-Պետերբուրգում ընդունված օրենքը` հոմոսեքսուալությունը տղամարդկանց եւ կանանց մոտ, ինչպես նաեւ անչափահասների շրջանում մանկապղծությունը քարոզելու արգելքի վերաբերյալ: Պարզվել է, որ 18 տարեկանից ցածր անձինք համերգին ներկա են գտնվել:

http://youtu.be/-GmwWE5BDcQ

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ