25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կաթի մթերման գների նվազման պատճառները, և հետևանքները

Անասնապահները ահազանգում են, որ նախորդ շաբաթ կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են կաթի մթերման գները միջինը 10-20 դրամով, և կաթի մթերման գինը մոտեցել է նրա ինքնարժեքին:

Կաթին գների նվազումը հիմնականում կապված է կաթի փոշու միջազգային գների նվազման հետ, եթե 2014թ. մարտին կաթի փոշու գինը հասնում էր 5000 դոլ/տ, ապա այսօր նրա գինը տատանվում է 2300-2400 դոլ/տ շրջանակներում, այսինքն 1 տարվա ընթացքում այն մոտ 2 անգամ նվազել է:

Ինչպես այլ երկրների բնակիչները այնպես էլ ՀՀ բնակիչները իրավունք ունեն պահանջել կաթնամթերքի գների իջեցում և դա արդար կլինի: Այդ դեպքում կաթնամթերք արտադրողները իրենց հերթին պետք է նվազեցնեն կաթի մթերման գները կամ կրճատեն կաթի մթերման ծավալները`կաթի փոշու ներկրման հաշվին, որը ի վեջո կբերի կաթի գների նվազման և կունենա աղետալի վերջաբան:

Պետության միջամտման անհրաժեշտությունը առաջանում է հենց այստեղ, և պետությունը այնպես պետք է անի, որ պաշտպանի սպառողների շահերը, բայց միևնույն ժամանակ չվնասի տնտեսությանը: Ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը կլինի` անասնապահներին սուբսիդիայի տրամադրումը, ըստ ստեղծած արդյունքի, որը ընդունված մոտեցում է աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրներում:

Նշված քայլը անխուսափելի է ստեղծված խնդրի կարգավորման համար: Եթե ստեղծված իրավիճակում պետությունը չմիջամտի և կաթի փոշու միջազգային գները պահպանվեն նույն մակարդակում կամ նվազման միտումներ դրսևորեն, ապա կաթնամթերք արտադրող ընկերությունները էականորեն կնվազեցնեն կաթի մթերման ծավալները և գները, ինչը սնանկացման առաջ կկանգնեցնի անասնապահներին, որի հետևանով հետագա վնասներից խուսափելու նպատակով անասնապահները կսկսեն մասսայաբար մորթ իրականացնել, ինչի հետևանքով հաջորդ տարի բնակչության տնտեսություններում էականորեն կնվազի կովերի գլխաքանակի թիվը, որը այսօր կազմում է ընդհանուր կովերի գլխաքանակի 99%-ից ավելին:

Գրեթե նույն բայց մի փոքր ավելի մեղմ իրավիճակ կստեղծվի, եթե պետությունը քվոտա սահմանի կաթի փոշու ներկրման վրա և դրանով իսկ թույլ չտա կաթնամթերք արտադրողներին խոշոր չափի կաթի փոշի ներկրել, բայց միևնույն ժամանակ թույլատրի նվազեցնել կաթի մթերման գները: Այդ դեպքում նույնպես կսպասվի կովերի գլխաքանակի նվազում, որի թիրախում կհայտնվեն փոքր գյուղացիական տնտեսությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ