20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Որպեսզի մազերն առողջ տեսք ունենան

Մազն աճում է արմատի լայնացած մասից` մազարմատից, որի կողքին տեղակայված են ճարպագեղձերը և քրտնագեղձերը: Ճարպագեղձերի արտազատուկը քրտնագեղձերի արտազատուկի հետ միասին առաջացնում է ջրա-ճարպային էմուլսիա` մազերի համար լավագույն բնական քսուկը: Հենց այդ քսուկի շնորհիվ մազերը առողջ տեսք ունեն:
Առողջ և ամուր մազեր ունենալու համար սննդակարգի մեջ պետք է ներառել.
1. Հունական ընկույզ
Օմեգա-3 կիսաչհագեցած ճարպաթթուներով հարուստ մթերքները, մասնավորապես, հունական ընկույզը, նպաստում են մաշկային ճարպի արտադրմանը, ինչը սնում է մազերի արմատները:
Հունական ընկույզի օրական չափաբաժինը` 100գ:
2. Ջուր
Ջուրը խթանում է քրտնագեղձերի աշխատանքը:
Որպեսզի մազերը առողջ տեսք ունենան, պետք է օրական 2 լիտր ջուր խմել:
3. Ծովամթերք
Ծովամթերքները բարձրորակ սպիտակուցի աղբյուր են: Մազերը կազմված են հիմնականում սպիտակուցների մոլեկուլներից, ուստի սպիտակուցով հարուստ մթերքները ամրացնում են մազերը:

Ուտեմ քեզ-ի ֆեյսբուքյան էջից
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ